Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Աղջկադ սաղ-սալամաթ հանձնում եմ քեզ». Գյումրիի «Երազանք» համալիրում 16-ամյա Ռայան զրկվել է կուսությունից

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Ռայա Ամիրխանյանի (անուն-ազգանունը փոխված է) գործի դատական քննությունը:

1997 թվականի սեպտեմբերին ծնված Ռայան 9-ամյա կրթություն ունի: Նա մեղավոր է ճանաչվել ծանր հանցագործության մեջ մեղադրելու սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի նոյեմբերի 24-ին Ռայան Երևանից մեկնել է Գյումրի՝ իրենց ընտանիքի մտերիմ Սուսաննայի տուն:

Նույն օրը, ժամը 23-ն անց 30 րոպեին Սուսաննան իր ծանոթներ Հովհաննեսի ու Պարգևի հետ վերջինիս մեքենայով անչափահաս հյուրին տարել է Գյումրիի «Գարտ» համալիրի գիշերային ակումբ: Պատվիրել են գարեջուր, շամպայն, հյութ, սուրճ, զվարճացել են մինչև առավոտյան ժամը 4-ը:

Այնուհետև նույն մեքենայով Հովհաննեսն ու Ռայան գնացել են Գյումրիի «Երազանք» մարզաառոջարանային համալիրի հյուրանոց, որտեղ անչափահաս աղջկա մուտքը տղամարդու հետ ընդունվել է գրկաբաց:

Ռայան ու Հովհաննեսը հյուրանոցի սենյակներից մեկում առանձնացել են և փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ ունեցել միմյանց հետ:

Ռայան, ըստ գործի տվյալների, այդ ժամանակ զրկվել է կուսությունից:

Երբ Ռայան վերադարձել է Երևան, Գյումրիում կատարվածը պատմել է իր մայրիկին, միայն թե կուսությունից զրկվելը և Հովհաննեսի հետ սեռական հարաբերություններ ունենալը ներկայացրել է որպես իր նկատմամբ գործադրված բռնության արդյունք:

2013 թվականի նոյեմբերի 27-ին Ռայան մոր հետ գնացել է ոստիկանություն, նախազգուշացվել սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և հաղորդում տվել՝ Հովհաննեսին մեղադրելով ծանր հանցագործության կատարման համար՝ որ նա «Երազանք» հյուրանոցառեստորանային համալիրի 8-րդ սենյակում բռնություն է գործադրել իր նկատմամբ և հակառակ իր կամքի՝ սեռական հարաբերություններ ունեցել իր հետ՝ «փլուզելով» իր աղջկական երազանքները:

Դեկտեմբերի 9-ին Ռայան ոստիկանության նույն բաժնում դիմում է գրել, թե նախկինում տված հաղորդումն իրականությանը չի համապատասխանում, հաղորդումը տվել է՝ հարազատներից վախենալու պատճառով:

Իրականում Հովհաննեսի հետ սեռական հարաբերություններ է ունեցել իր կամքով ու համաձայնությամբ:

Անչափահաս ամբաստանյալուհին իրեն մեղավոր է ճանաչել դատարանում: Նա հայտնել է, թե սուտ հաղորդումը տվել է հարազատներից վախենալով՝ առանց հետևանքները գիտակցելու:

16-ամյա Ռայան նկարագրել է, որ գիշերային ակումբում զվարճանալուց հետո Հովհաննեսի հետ գնացել է «Երազանք» համալիրի հյուրանոց, առանձնացել են ութերորդ սենյակում:

Հովհաննեսն առանց սենյակի լույսը հանգցնելու նստել է իր տեղաշորին, սկսել է համբուրել իրեն, հանել է շորերը:

Ինքը չի դիմադրել, չի գոռացել, սենյակից չի փախել, քանի որ հասկացել է, որ Հովհաննեսը սիրում է իրեն: Իր կամքով տրվել է Հովհաննեսին: Կուսությունը խախտվել է այդ գիշեր: Իրենք չորս անգամ սեռական հարաբերություն են ունեցել: Իսկ սրունքի քերծվածքն առաջացել է ոտքը սափրելու ժամանակ:

Հովհաննեսն ընդունել է, որ աղջիկը կույս է եղել: Նա հայտնել է, որ ինքը բռնություն չի գործադրել, Ռայան շորերը հանել է ինքնակամ:

Պարգևը հայտնել է, թե «Երազանքում» գիշերն անցկացնելուց հետո Հովհաննեսի խնդրանքով նրան ու Ռայային տարել է« պիցայանոց»: Հետո Սուսաննայի հետ միացել են նրանց, հաց են կերել: Որոշել են այդ օրը ևս ուրախ անցկացնել: «Էքսկուրսիա» են կատարել դեպի Ստեփանավան: Վանաձորում նորից հաց են կերել:

Նոյեմբերի 26-ին Սուսաննան ասել է, թե Ռայային պետք է տանեն տուն՝ Երևան: Հովհաննեսի, Սուսաննայի հետ իր մեքենայով Ռայային տարել են Երևան: Ռայայի տրամադրությունը բարձր է եղել: Հովհաննեսն իրեն հետո պատմել է, որ «Երազանք» հյուրանոցում Ռայայի հետ սեռական հարաբերություն է ունեցել նրա կամքով:

Սուսաննան դատարանում հայտնել է, որ հյուրանոցում գիշերելուց հետո Ռայան չի ցանկացել հաջորդ օրն անմիջապես Երևան մեկնել, որովհետև Հովհաննեսի ու Պարգևի հետ մեկնելու էր Ստեփանավան: Ինքն էլ նրան մենակ չթողնելու համար է միացել նրանց:

Երբ երկու օր անց Ռայային տարել են Երևան, ինքը նրա հետ մտել է տուն ու Ռայայի մորն ասել է. «Աղջկադ բերել եմ, սաղ-սալամաթ հանձնում եմ քեզ»…

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Ռայայի մեղքը ծանր հանցագործության մեջ մեղադրելով սուտ մատնություն կատարելու համար:

Ռայա Ամիրխանյանը դատապարտվել է 6 ամիս ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում