Քիչ առաջ Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի կենտրոնական գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանի հավաքականի առաջատար կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի «Շախտյոր»-ը աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի ուժեղագույն ակումբ «Բարսելոնա»-ի հետ: Մյուս երեք զույգերն են.
«Ռեալ»-«Տոտենհեմ»
«Չելսի>-«Մանչեսթեր Յունայթեդ»
«Ինտեր»-«Շալկե»
Նշենք, որ կիսաեզրափակիչում կհանդիպեն «Ռեալ»-«Տոտենհեմ» և «Շախտյոր-Բարսելոնա» զույգերի հաղթողները և, համապատասխանաբար, «Ինտեր»-«Շալկե» և «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» զույգերի հաղթողները: