Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում արժանավայել չի ապրում, դա փաստ է. Վարդան Այվազյան

Ազգային ժողովի գազային հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը խորհրդարանին հաղորդում կներկայացնի, որ մոտ 2000 էջից բաղկացած փաստաթուղթ է: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում չցանկացավ մանրամասներ ներկայացնել` ինչ հարցեր, ինչ մութ կետեր են բացահայտել իրենց աշխատանքի ընթացքում: «Գիտեք, շատ դժվար է վերլուծություններ կատարել, մոտ 100 հարցադրումների պատասխան տալ, դրանք դեռ էլի կարող են ավելանալ: Հարցադրումներ ուղարկել են բոլորը` հանձնաժողովի բոլոր անդամները, նրանց մտահոգող հարցերը բաժանված են չորս խմբի, կազմվել է հարցաշար, որը շարունակական է: Այն ուղարկվել է լիազոր և պատասխանատու մարմիններին, ստացել ենք մոտ 2000 էջ պատասխան, միջանկյալ հաղորդում կներկայացնենք, որ արդեն կա օրակարգում: Առաջարկում ենք այն ԱԺ քննարկմանը ներկայացնել մինչև վեցերորդ նստաշրջանի ավարտը, չեմ ուզում որևէ բան նախօրոք ասել»,- ասաց նա:

Այվազյանը նաև նշեց, որ պատրաստ են լսել մասնագետների առաջ քաշած հարցերը, դրանք ներառել իրենց օրակարգում: Պատգամավորն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման որոշմանը, նշեց, որ կա մտահոգություն, որ որոշակի կազմակերպությունների կողմից, այդ թվում` մասնավոր, իրականացված ծախսերն ամբողջապես արտացոլված են սակագնի մեջ, ուստի այնտեղ կա նաև օրենսդրական կարգավորման խնդիր: Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք մտածե՞լ են` ինչ կերպ է միջին խավի քաղաքացին ձմեռն անցկացնելու` գազի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության պայմաններում:

Այվազյանը պատասխանեց. «Քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում արժանավայել չի ապրում, դա փաստ է, մենք դա փաստում ենք: Եթե համադրելով նայենք նմանատիպ այլ երկրների գազային սակագների հետ` հավատացեք, որ այդքան էլ բարձր չէ, դրանք համադրելի են, պարզապես ՀՀ քաղաքացու եկամտային մասն է շատ ցածր: Իհարկե, հասարակ քաղաքացին ավելի լավ է` լինի հարուստ և առողջ, քան թե լինի հիվանդ և աղքատ»: Դիտարկմանը, թե` այդ դեպքում ինչու են թանկացնում գազը, նա նշեց. «Ես չեմ թանկացնում, սիրելիս, ինձ որ մնա… էդ գազը ես էլ եմ օգտագործում: Ռուսաստանն ա թանկացնում , Ռուսաստանն ասում ա` գիտես ինչ կա, ես քեզ առաջ ծախում էի 190 դոլարով, հիմա ծախում եմ 230 դոլարով, հետո` 240 դոլարով»,- ասաց նա:

Որպես լուծում` Այվազյանը մի տարբերակ նշեց. «Դրսից փող ա պետք բերել»: Նրան հիշեցրին, որ նախորդ վարչապետը` Տիգրան Սարգսյանը, դրսից գումարներ բերում էր, ինչու՞ էին դժգոհում, նա արձագանքեց. «Վարկ չէ, սիրելիս, վարկ ով էլ ասես… էն ժամանակ տալիս էին վարկ, ճիշտ ես ասում, որովհետև էն ժամանակ քո արտաքին պարտքը շատ չէր: Փող էր պետք բերել, ներդրում, որ մարդն աշխատատեղ ստեղծի, դրա համար էլ պայման պիտի ստեղծվի»,:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում