Wednesday, 24 04 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»

Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպումը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահը

Առաջիկայում Փարիզում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հանդիպման հստակ օրը դեռ հայտնի չէ, սակայն լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ այս հանդիպման հետ մեծ հույսեր են կապում մասնավորապես արևմտյան երկու համանախագահները: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր. «ԱՄՆ-ը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները փարիզյան հանդիպմանը պետք է հստակ համաձայնության գան հակամարտության կարգավորման հարցում»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ֆրանսիայի ռազմավարական hետազոտությունների կենտրոնի փորձագետ, վերլուծաբան Կայծ Մինասյանն ասաց, որ հանդիպման նախաձեռնությունը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին է պատկանում, որի մասին նա համաձայնություն է ձեռք բերել երկու երկրների նախագահների հետ Հարավային Կովկաս կատարած այցերի շրջանակում: Այսինքն՝ ըստ ֆրանսաբնակ վերլուծաբանի, հակամարտող կողմերի նախագահների սեղանին ֆրանսիական առաջարկներն են, որոնց մասին տեղյակ են նաև ամերիկացիներն ու ռուսները:

«Ի նշան հարգանքի Ֆրանսուա Օլանդի հանդեպ՝ նախագահները պատրաստ են հանդիպել, բայց ես կարծում եմ, որ ավելի կարևորություն պետք է տան այդ առաջարկներին հայերը, քանի որ ադրբեջանցիներն այլ տրամադրություն ու նպատակներ ունեն, պարզապես հարգում են Օլանդին և հանդիպում Սերժ Սարգսյանին: Գիտեմ, որ Մինսկի խմբում երկու մշակույթ կա, մեկը՝ ռուսական, մյուսը՝ արևմտյան: Գիտեմ, որ արևմտյան թևը փորձում է ամեն ինչ անել բանակցությունների առաջմղման համար այդ ձևաչափում՝ խաղաղ կարգավորման Մինսկի խմբի շրջանակում։ Ռուսներն այլ կերպ են մտածում և ցանկանում են, որ այլևս Ռուսաստանի շահերն ավելի կարևորություն ստանան Արևմուտքի կողմից: Ֆրանսիայի համանախագահը փոխվեց, և սա այն մեկնարկն է, որից կարող է նրա համանախագահությունը լավ անցնել. այս այցով կարևորություն կտրվի նրան»,- մեկնաբանեց Կայծ Մինասյանը: Սակայն փորձագետը նաև նշեց, որ այցի արդյունքը շատ փոքր է լինելու, քանի որ Ֆրանսիան չունի Ադրբեջանի նկատմամբ ազդեցության այնքան լծակներ, որքան Ֆրանսիան, ուստի առավելագույնն, ինչ կարող է արձանագրվել փարիզյան հանդիպման արդյունքում դա ընդունվելիք համատեղ հայտարարությունն է ու նվազագույնը՝ պարզապես խորհրդանշական հանդիպումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում