Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԼՂՀ երիտասարդությունը բողոքում է ընդդեմ Մադրիդյան սկզբունքների

Այսօր Հայաստանի ԱԳՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Երեւան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի միջեւ բանակցություններից առաջ Հայաստանի ԱԳՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Լեռնային Ղարաբաղի մի խումբ երիտասարդներ, ովքեր` անգլերեն լեզվով ԵԱՀԿ-ին ուղղված ցուցանակներ էին տեղադրել շենքի մոտ:

Նախաձեռնող խմբի անդամ Արմեն Գրիգորյանը նշեց, որ Արցախի երիտասարդությունը ի պատասխան պարոն Աջուբալիսի հայտարարության, որ տարածաշրջանում եւ Արցախում նոր սերունդ է հասունացել, նրանց պետք է հասկանալ, ի պատասխան նախաձեռնել են մի նամակ, որին միացել են շուրջ տասնյակ հասարակական կազմակերպություններ եւ երիտասարդներ. «Մեր նպատակն է երկխոսություն սկսել ԵԱՀԿ-ի հետ քաղաքացիական հասարակության հետ երկխոսություն սկսելը», նշեց Ա.Գրիգորյանը:

«Առաջին» լրատվականի դիտարկմանը, թե ցուցանակների վրա նշված է, որ Արցախի երիտասարդությունը դեմ է հանդես գալիս Մադրիդյան սկզբունքներին, այդ դեպքում ինչպես են իրենք վերաբերվում այն փաստին, որ Հայաստանի իշխանությունները բանակցում են այդ սկզբունքների շուրջ, որոնցից վեցը բացահայտված են, հետեւաբար ինչու են ԵԱՀԿ գործող նախագահին ուղղում իրենց բողոքը, որ դեմ են Մադրիդյան սկզբունքներին, Ա.Գրիգորյանը նշեց. «Ընդհանրապես, որեւէ որոշում չի կարող դեմ լինել Արցախի հասարակության կամքին: Այսինքն, եթե որոշում են կայացնելու` պետք է Արցախի հասարակության կամքը հաշվի առնեն, եթե նրանց կամքը հաշվի չառնվի` հասարակությունը դեմ է լինելու: Ես նույնպես դեմ եմ նման սկզբունքներին, որոնք խախտելու են արցախցիների իրավունքը»:

Բայց արցախցիները վստահել եւ շարունակում են վստահել ՀՀ իշխանություններին այդ հարցում` նկատեցինք. «Նրանք շարունակում են բանակցել: Դեռեւս վերջնական պատասխան չկա, դեռեւս սկզբունքների մի մասն է բացահայտված, սակայն այն, ինչ բացահայատված է` չի բխում հիմնարար իրավունքների սկզբունքներից», նշեց Ա.Գրիգորյան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում