Thursday, 25 04 2024
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն

Մասնավոր բուհերի նոր «բիզնես ծրագիրը», կամ ինչպես ավելի շատ փող պոկել ուսանողներից

Թեև կրթության և գիտության նախարարության կողմից շարունակվում է մասնավոր բուհերի օպտիմալացման ծրագիրը, որի ընթացքում մի շարք մասնավոր բուհեր, որոնք չեն համապատասխանում սահմանված չափանիշներին, չեն ապահովում կրթական համապատասխան որակ, փակվում են, այնուամենայնիվ, դեռ կան որոշ բուհեր, որոնք շարունակում են աշխատել ուսանողի վճարած վարձի հաշվին՝ չապահովելով որակ:

Դրա օրինակներից մեկը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանն է, որտեղ ընդունված ուսանողների մեծ մասը դասի չի գնում, չի մասնակցում քննություններին, բայց վերջում ավարտում է՝ ստանալով պետական նմուշի դիպլոմ: Ուսանողներից շատերն իրենք են խոստովանում, որ շաբաթներով դասի չեն գնում և որև է խնդիր չեն ունենում դրա պատճառով: Բայց եթե այդ հանգամանքը շատ ուսանողների ուրախացնում է, ապա որոշներին էլ տխրեցնում է համալսարանի փող աշխատելու նոր միջոցը: Ուսանողների խոսքով՝ արդեն մի քանի տարի է՝ բուհը 4 տարի բակալավրիատում սովորած ուսանողներից շատերին դուրս է թողնում համալսարանից հենց վերջին կուրսում: Դասախոսները ուսանողներին զրկում են դիպլոմից՝ կտրելով պետական ավարտական մեկ կամ երկու քննությունից, ապա պարզաբանում են, թե, իբր, դիպլոմը կտան հաջորդ տարի, երբ ուսանողը կվճարի մեկ կիսամյակի վարձը, որն առնվազն 100 հազար ՀՀ դրամ է: Ասում են, որ այդ ժամանակ ուսանողը նույնիսկ կարող է և չհանձնել որև է քննություն:

Ուսանողների խոսքով՝ որևէ կապ չունի՝ ուսանողն ինչպես է հանձնել մյուս քննությունները, ինչպես է սովորել այդ 4 տարիների ընթացքում, որքան լավ է պաշտպանել դիպլոմայինը՝ հաճախ 20 միավորից ստանալով 20 կամ 19: «Այդ ամենը բացարձակապես կարևոր չէ, կարևորը գոնե մեկ կիսամյակ ավել վճարելն է: Բայց իրենք չեն հասկանում, որ դրանով տարեցտարի պակասելու է իրենց նման անօրեն բուհերի ընդունելության քանակը»,- բողոքեց ուսանողներից մեկը:

Մաշտոցի անվան համալսարանի ռեկտոր Զավեն Սարգսյանը «Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց, որ դա բացարձակ սուտ է: «Ով նման բան ասի, ես իրան դատի կտամ: Նման բան ասողները ստախոսներ են: Ընդհակառակը, իմ մոտ տարեկան ուսման վարձը 20 հազար դրամներով են վճարում»,- ասաց ռեկտորը: Նրա խոսքով՝ միայն անցած տարի 15-20 ուսանող է կտրվել քննությունից, բայց դա կապ չունի մեր նշածի հետ: «Եթե չի պարապել, ի՞նչ անեմ, նշանակե՞մ քննությունը, ինչ է որ՝ վա՞րձ է վճարել, հա՞: Չկա նման բան: Ես անգամ խախտում եմ անում և հնարավորություն եմ տալիս, եթե տոմսը չգիտի, նոր տոմս քաշի: Ինձ հետաքրքիր է, որ իմ ուսանողը լիակատար քննություն տա և ավարտի, որ իմ գլխից հեռանա»,- ասաց Սարգսյանը:

Նա հերքեց, թե դուրս մնացած ուսանողից հաջորդ տարի վարձ է վերցնում: «Մեկ է, եթե նա մնում է հաջորդ տարի, ապա ես նրանից վարձ չեմ վերցնում, նա գալիս է միայն քննություն է տալիս: Ես երբեք ոչ մի դուրս մնացած ուսանողից մի կոպեկ վարձ չեմ վերցրել: Մարդիկ զբաղված են հերյուրանքներով և կլյաուզայով: Եթե գալիս են ձեզ նման բան են ասում, ապա նրանց խորհուրդ տվեք, որ իրենց այդ ասածը գրավոր գրեն, որի դիմաց ես նրանց էն օրը կգցեմ, որ ինքը մոռանա, թե երբ է ծնվել»,- հայտարարեց Զավեն Սարգսյանը:

Նա հասցրեց նաև դժգոհել ընդունելության քննությունները միասնական համակարգով անցկացնելու կարգից՝ այն որակելով խուլիգանություն և իր ու իր հիմնարկի իրավունքների խախտում: «Ո՞վ իրավուքն ուներ իմ իրավունքները վերցնել և իմ բուհի քննությունները դարձնել միասնական: Նախարարն ո՞վ է, կամ այդ կենտրոնական քննական հանձնաժողովն ո՞վ է, որ այդպիսի բան որոշեր: Ամեն բուհ ինքը պետք է իր համար կազմակերպեր իր ընդունելությունը: Այդ միասնական համակարգն ամենամեծ խուլիգանությունն էր: Ճիշտ սխեման աշխատում էր: Ես տարեկան 400-500 ուսանող էի ընդունում, բայց այսօր 30 հոգի են ընդունել»,- ասաց ռեկտորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում