Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

«Հայկական սփյուռքի ամենակենդանի հատկությունը նրա միֆն է»․ Հայկ Ա. Մարտիրոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա.Մարտիրոսյանը (Նյու Յորք):

-Պարոն Մարտիրոսյան, անցյալ շաբաթավերջին տարածված տեղեկության համաձայն, Նյու Յորքի հայերը ստորագրահավաք են նախաձեռնել՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հորդորելով անհապաղ հետ կանգնել պուտինյան Մաքսային միությանը անդամակցելու որոշումից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Իրականում մեկնաբանելու ոչինչ չկա: Նախ` Նյու Յորքում հայերին գտնել է պետք: Ապա՝ ստորագրություն հավաքելով՝ ոչնչի մեր աշխարհում չես հասնի: Զարմանալի է, որ նման ստորագրություններ հավաքում են ԱՄՆ-ում: Այսինքն՝ ի՞նչ: Ակնհայտորեն, այդ մարդիկ զբաղմունք չունեն և փանջունիական ակտիվիզմով են տարված: Եթե գործնական բողոք ունեն, ապա պետք է այն ներկայացնել Հայաստանի ներսում: Հուդզոնի ափերին հավաքված ստորագրությունները թրջվում են` գետը չանցած:

-Հետաքրքիր է՝ ընդհանրապես, Սփյուռքը որևէ բան կարո՞ղ է անել Հայաստանի ՄՄ անդամակցության հարցում և, մեծ հաշվով, Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում։ Սփյուռքի՝ Հայաստանի գործերին միջամտելու սահման կա՞ առհասարակ:

-Նախ ասեմ, որ Սփյուռքի մասին պատկերացումները Հայաստանում խիստ չափազանցված են: Ավելի շուտ` դրանք պատկանում են այլ դարաշրջանի և 1980-ականներից ի վեր այլևս ակտուալ չեն: Այսօրվա Սփյուռքը մասնատված, լղոզված, ուծացված և խիստ քաղքենիացված մի կառույց է, եթե այլևս կառույց է ընդհանրապես: Հայկական սփյուռքի լավագույն օջախները ոչնչացված են. Սիրիայի, Իրաքի և Եգիպտոսի համայնքները հոգեվարք են ապրում, Լիբանանի գաղութը հսկայից գաճաճի է վարածվել: Եվրոպայում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, ինչպես նաև Լատինական Ամերիկայում համայնքը գերազանցապես ձուլված է:

Եթե խոսում ենք վերջին երկու տասնամյակներին գաղթած հայաստանցիների մասին, ապա նրանք կազմակերպված չեն և դեռևս ինքնահաստատմամբ են զբաղված: Նաև` հիմնականում ժամանակ չունեն ո՛չ ինքնակրթության և ոչ էլ մտածելու համար: Ամերիկայի հայկական գաղութի վիճակը ողբալի է: Լոս Անջելեսում մեծացել է Քիմքարդաշյանների և Դենբիլզերյանների մի ահռելի սերունդ, որ խարան է հայության ճակատին, իսկ Արևելյան ափին համայնքը միայն նոմինալ բնույթ է կրում: Ռուսաստանում ռուսացած գաղութ ունենք, որ վախվորած լռություն է դավանում և դեմք չունի:

Ի՞նչ է հայկական սփյուռքը: Եվ եթե կազմակերպված Սփյուռք այլևս գործնականում գոյություն չունի, այն չի կարող նաև որևէ ուժ լինել ո՛չ արտաքին մարտահրավերների հարցում և ոչ էլ ներհայաստանյան հարցերում: Իսկ նրանք, ովքեր խոշոր կարողություն ունեն և ֆինանսական լծակների են տիրապետում` կա՛մ իշխանության կողքին են, կամ էլ չեն ուզում ընդհանրապես որևէ բանում որևէ մասնակցություն ունենալ:

Հայկական սփյուռքի ամենակենդանի հատկությունը նրա միֆն է, որ դեռ շարունակում է ապրել:

-Պարոն Մարտիրոսյան, Աստանայում տեղի ուենցածն ի՞նչ նոր անակնկալներ կարող է մատուցել: Ի՞նչը պետք է լինի Հայաստանի անելիքը:

-Հայաստանը պետք է, պահպանելով իր դաշնակիցների վստահությունն ու բարեկամությունը, որոշակի ինքնուրույնություն ցուցաբերի: Աստանայում, Տաշքենդում կամ Աշխաբադում` դրանցից առաջ կամ դրանցից հետո, կարևորը հանդիպումներն ու ժողովները չեն, այլ երկրի հանգամանքը, որ պետք է սեփական շահերը հասկանալու գոնե նշույլներ ցույց տա: Դա լրջագույն խնդիր է այսօր, որով պայմանավորված են այս պահին Հայաստանի առջև ծառացած բոլոր խոշոր մարտահրավերները:

-Ղարաբաղում այս գործընթացում ի՞նչ տեղի կունենա: Ի վերջո, եթե Հայաստանը վերջնական որոշում կայացնի անդամագրվել Եվրասիական տնտեսական միությանը, Ղարաբաղի և Հայաստանի միջև անցակետի հարցն ինչպե՞ս կարող է կարգավորվել:

-Իմ կարծիքով՝ բացառված է, որ Հայաստան-Արցախ հատման կետում սահմանապահ ուղեկալ տեղադրվի: Ձեռք կբերվի համաձայնություն` այդ մասով հանդիսավոր լռություն պահպանել, և մաքսակետ չի լինի կամ կլինի մոտավորապես այնպիսին, ինչպիսին նյույորքյան կամուրջներ անցնելիս է. վճարեցիր անցավճարը, և ուղեփակոցը բացվեց: Միայն` առանց վճարի:

-Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ի՞նչ միջոցառումներ, ի՞նչ քայլեր են կատարում Ադրբեջանն ու Թուրքիան ԱՄՆ-ում, հայկական սփյուռքի պատասխան այդ քայլերին ու գործողություններն համարժե՞ք է:

-Ադրբեջանն ու Թուրքիան անշուշտ կատարում են քայլեր: Թե ինչպիսին` չեմ կարող ասել, միայն իրենց ստրատեգները գիտեն, բայց որ մեծ արշավ են նախապատրաստում` անկասկած է: Հայաստանի և հայկական սփյուռքի քայլերին համարժեք է թե ոչ` իհարկե ոչ: Իհարկե, շատ ավելի մեծ մասշտաբի քարոզարշավ է լինելու: Հայերը, ինչպես միշտ, ցույցերի թույլտվություններ կստանան, մեկ-երկու դասախոսություն, դրոշներով երթեր, գոռում-գոչյուններ, մի քանի անմոռուկ լոգոների հսկայական և գավառական պաստառներ և հիմնականում վերջ:

Թուրքիան և հատկապես Ադրբեջանը վերջին տարիներին Արևմուտքում լուրջ և խիստ ազդեցիկ լոբբի են ստեղծել, որ իրականում անհամեմատելիորեն հզոր է երբեմնի հզոր հայկականից: Դա գաղտնիք չէ, և ամերիկյան վարչակազմում այդ լոբբիի հետ բոլորն են հաշվի նստում: Հաշթեգերով և ֆեյսբուքյան ստատուսներով ահռելի նավթադոլարներին և լրջորեն մտածված քաղաքականությանը հակազդելը ծիծաղելի տրամաբանություն է ենթադրում:

-Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կառավարությունը ցանկացած պահի կարող է չեղյալ համարել Որոտանի կասկադի վաճառքի գործարքը, ի դեպ, Կրեմլից ճնշումների պատճառով: Որքանո՞վ է Ձեզ հավաստի թվում գործարքի հնարավոր տապալման այս պատճառաբանությունը:

-Հայաստանում ամեն բան հնարավոր է: Նման հարցերը չեն լուծվում ո՛չ Ազգային Ժողովի, ո՛չ Էկոնոմիկայի կամ Էներգետիկայի նախարարության և ոչ էլ հակամենաշնորհային կամ մեկ այլ տնտեսական գերատեսչության մակարդակում: Այդ մասին երկրում մինչև հինգ հոգի մարդ կարող է իմանալ, և եթե ծուխ կա, բացառված չէ, որ կրակն էլ իրական լինի: Սակայն նորից` մինչ գործընթացը չմտնի ակտիվ փուլ, ոչ ոք ոչինչ հստակ չի կարող ասել:

-Եթե գործարքն իսկապես չեղյալ համարվի կամ փակվի մինչև տարեվերջ, Հայաստանը կկորցնի տնտեսական ու էներգետիկ համակարգը դիվերսիֆիկացնելու վերջին հնարավորություններից մեկը: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ, ի թիվս այլ ոլորտներում ռուսական սահմանափակումների, Ռուսաստանը Հայաստանին զրկում է տնտեսական ոլորտում դիվերսիֆիկացիայի հնարավորությունից:

-Որոտանը կաևորագույն օբյեկտ է, սակայն երկրի արտաքին և կարգավիճակային հարցում, այնուամենայնիվ, մեծ դերակատարում չունի, եթե ընդհանրապես ունի որևէ դերակատարում: Այդ առումով առավել կարևոր են Հայաստանի մյուս հարևանների առաջարկությունները, որոնք, կարծես թե, լռության պատի են բախվել:

Մյուս կողմից` Հայաստանի կարևորագույն սեկտորներն արդեն վերահսկվում են հյուսիսից` երկաթուղին, գազամուղը, կապը, էներգահամակարգը և այլն: Այս համատեքստում Որոտանը հիմնականում օպերացիոն կարևորություն ունի տնտեսությունում, և թե ով է այն տնօրինում` ռազմավարական առումով այդքան էլ կարևոր չէ ո՛չ հայկական, ո՛չ ռուսական և ոչ էլ ամերիկյան կողմի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում