Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հոգիս թունդ է առնում

Ժողովուրդը երեկ Ազատության հրապարակ մտավ մեծ ցնծությամբ: 3 տարի 17 օր անց կրկին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելն այնպիսի ոգևորություն էր առաջացրել, որ մարդիկ գրկախառնվում էին ու շնորհավորում իրար: Նույնիսկ շարքային ոստիկանների դեմքին մի տեսակ հրճվանք ու բավարարվածություն կար:


ՀՀՇ վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանին հանդիպեցինք Սպենդիարյանի արձանի մոտ: Վերջինիս մարտի 1-ին ձերբակալել էին հենց Ազատության հրապարակից` իբր ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու համար, և ազատազրկել վեց տարի ժամանակով: Ընդամենը ամիսներ առաջ նա վաղաժամկետ ազատ էր արձակվել: «Այստեղ էր խփված մեր վրանը», – հրճվանքով ցույց տվեց արձանին հարող տարածքը: Աշոտ Մանուկյանը պատասխանեց «Ժամանակ»-ի հարցերին:


– 3 տարի 17 օր անց կրկին Ազատության հրապարակում եք: Ինչպե՞ս եք Ձեզ զգում:


– Հպարտ, հավատով լեցուն: Վստահ եմ, որ ավազակապետության վախճանը հաշված օրերի խնդիր է:


– Ազատության հրապարակը վերանվաճելն ի՞նչ էր նշանակում:


– Ազատության հրապարակը վերանվաճելը նշանակում է, որ ոչ ոք չի կարող մեզանից խլել մեր ազատությունը, ազատ ապրելու մեր իրավունքը: Եվ ով փորձ կանի մեր ազատ ապրելու իրավունքը խլել, ապա վախճանն աննախանձելի կլինի, շատ վատ կլինի:


– Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցներից մեկում ընդդիմության հանդեպ բավական դրական արտահայտվեց, թեև խնդրեց, որ իր խոսքերը չընդունվեն որպես ռևերանս: Արդյո՞ք իշխանությունների դիրքորոշումը մեղմացել է:


– Ես չեմ հավատում այս իշխանություններին: Սրանք փարիսեցիներ են, սրանց չի կարելի հավատալ: Ընդամենը զգացել են ժողովրդի ուժը, սարսափել են: Իրենք առաջնորդվում են միայն վախով` կա՛մ վախեցնում են, կա՛մ իրենք են վախենում: Հիմա իրենց վախենալու հերթն է հասել: Վախից, ցայտնոտի մեջ ընկած, փորձում են թեկուզ ռևերանսներով, թեկուզ ինչ-որ ձևերով ժամանակ շահել, որպեսզի կարողանան կողմնորոշվել, թե ինչ քայլեր են անելու: Պետք է թույլ չտալ, որ նրանք ժամանակ շահեն:


– Քաղաքական իրադարձությունները կարծես թե կենտրոնացել են մայրաքաղաքում: Դուք ինքներդ Լոռու մարզից եք, Վանաձորից: Իսկ մարզերում ի՞նչ վիճակ է տիրում` մարդկանց տրամադրությունների առումով:


– Խիստ դժգոհ, խիստ լարված: Ժողովրդի մոտ դանակը ոսկորից էլ է անցած: Եթե մի կայծ լինի, ժողովուրդը մարզերում էլ ոտքի կկանգնի` ոչ պակաս, քան Երևանում: Ես վստահ եմ դրանում:


– 88-ը կրկնվո՞ւմ է` Ձեր կարծիքով:


– Ես դրա հոտն եմ առնում, և դա է հոգիս թունդ անում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում