Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը

«Եվրասիականները» Երևանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին 15 օր ժամանակ են տվել

«Դեպի Եվրասիական միություն» ժողովրդական շարժման անդամները այսօր ԱՄՆ դեսպանատան առջև կազմակերպել էին ակցիա՝ պահանջելով, որ դեսպանատան ներկայացուցիչները պատասխանեն 2013թ.-ին իրենց կողմից ուղղված գրավոր հարցմանը: Նրանք փորձում են պարզել, թե ԱՄՆ դեսպանատունը 2000թ.-ին ո՞ր գերատեսչությանը կամ ո՞ւմ է վճարել տարածքի համար նախատեսված գումարը:

«Վճարման մասին փաստաթուղթ չկա, չկան ստորագրություններ, միայն կա բացառիկ պայմանագիր հողի հատկացման վերաբերյալ, փաստաթղթերը իրարամերժ են, կառավարությունը, նախագահականը, արտգործնախարարությունը, Վերահսկիչ պալատն ու քաղաքապետարանը տարբեր հեկտարներն են մատնանշում՝ մեկը 8, մյուսը ՝ 9, մյուսը՝ 10-11, և ոչ մի կոնկրետ բան»,- ընդգծեց «Դեպի Եվրասիական միություն» ժողովրդական շարժման պատասխանատու քարտուղար Իշխան Թովմասյանը՝ հավելելով, որ տարածքը 2000թ.-ին տրվել է ԱՄՆ դեսպանատանը առանց քաղաքապետարանի թույլատվության:

Շարժման անդամ «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը ԱՄՆ դեսպանատանը հատկացված հողատարածքի հարցը ակնհայտ կեղծ գործարք է համարում. «Կոռուպցիոն դրսևորումներ միանշանակ կան, որում ներքաշված են այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, արտգործնախարար Վարդան Օսկանյանը և այլք»:

Այսօր ցուցարարներին է մոտեցել դեսպանատան վարչակազմի բաժնի ներկայացուցիչը, լսել նրանց, խոստացել փաստաթղթերը ուսումնասիրել: Ակցիայի կազմակերպիչները նկատեցին, որ 15 օր ժամանակ են տվել, որի մասին նաև դիմում են գրել: Եթե պատասխան չտրվի, ակցիայի որոշ մասնակիցներ պատրաստ են նստած մնալ դեսպանատան առջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում