Wednesday, 24 04 2024
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»

Եթե այս մարդը վարչապետ է

ԱՄՆ ՄԶԳ-ն և Հայաստանի ֆինանսների նախարարությունը Հայաստանում քննարկումներ են անցկացրել հարկային միասնական օրենսգրքի մշակման կապակցությամբ, որին մասնակցած Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ միասնական օրենսգիրքը Հայաստանի մրցունակության երաշխիքներից կլինի աշխարհում:

Տեսականորեն՝ հարկային միասնական օրենսգրքի մշակումն, իհարկե, Հայաստանի համար կարևոր գործիք է հարկային դաշտը կանոնակարգելու համար: Բայց Հայաստանի հարկային դաշտն ու ընդհանրապես Հայաստանի մրցունակությունը դրանով չէ, որ պայմանավորված են:

Օրինակ՝ մրցունակ լինելու համար Հայաստանի վարչապետը պետք է Հովիկ Աբրահամյանը չլիներ, որովհետև չի կարող մրցունակ լինել մի պետություն կամ տնտեսություն, որի կառավարության ղեկավարը, նրա հարազատները խոշոր գործարարներ ու սեփականատերեր են փոքր Հայաստանում:

Խնդիրն այն է, որ փոքր Հայաստանում չի կարող մրցակցային միջավայրում մեկ մարդը կամ ընտանիքը լինել այդքան հարուստ, ունենալ այդքան բաժնեմասեր տարբեր ոլորտներում: Իսկ Հովիկ Աբրահամյանի նման բարձրաստիճան պաշտոնյաներն ու պատգամավորները շատ են, նրանք միահյուսվել են իրար և՛ միասնական շահերով, և՛ նաև՝ ընտանեկան կապերով:

Ֆեոդալական ավանդույթների վրա կառուցված երկրի տնտեսությունը չի կարող մրցունակ լինել միջազգային ասպարեզում, որովհետև պետությունները մրցունակ են դարձել և առաջընթաց են ապրել, տեխնոլոգիական հեղափոխություն են իրականացրել ֆեոդալական համակարգերից հրաժարվելու արդյունքում, ոչ թե այդ համակարգերի դերակատարներին պետական իշխանություն վստահելու: Թեև նրանց ոչ մեկին էլ իշխանություն չի վստահվել, այդ իշխանությունն ուղղակի յուրացվել է:

Հայաստանում հարկային և այլ օրենքները ներկայումս կատարյալ չեն, սակայն միանգամայն բավարար են երկրի մրցունակությունն ապահովելու համար, եթե դրանք կյանքի կոչվեն, եթե դրանք պարտադիր լինեն բոլորի համար, լինեն անխտիր կատարման ենթակա: Իսկ եթե դրանք խախտվում են, ապա ո՞րն է երաշխիքը, որ չի խախտվելու նաև հարկային օրենսգիրքը:

Հայաստանում, օրինակ, գոյություն ունի աշխատանքային օրենսգիրք, որով Հայաստանի աշխատող քաղաքացիների շահերը պաշտպանված են: Սակայն իրականում գործո՞ւմ է այդ օրենսգքիրքը: Իհարկե՝ ոչ, որովհետև չի կարող աշխատավորների շահերի պաշտպանության օրենսգիրք գործել մի երկրում, որտեղ այդ օրենսգրքի դրույթների գործողությունը հսկող պետական մարմնի՝ աշխատանքի տեսչության ղեկավարը Հայաստանում խոշոր գործատուներից մեկի, մեկ այլ խոշոր գործատուի կուսակցի որդին է՝ ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի: Այսինքն՝ խոշոր գործատուների հարազատը կամ ընկերը պետք է հսկի, որ Հայաստանում ախատողների իրավունքները պաշտպանված լինեն: Վերանանք անձերից, զուտ երևույթի առումով հստակ է, որ սա հավասարազոր է գայլին գառների հոտին հսկիչ կարգելուն: Եվ այսպես է Հայաստանի բոլոր ոլորտներում, բոլոր բնագավառներում, պետական կառավարման համակարգի բոլոր ինստանցիաներում:

Այսինքն՝ սա համակարգային խնդիր է, որն ունի նաև մշակութային և հոգեբանական արմատներ: Մենք այսօր առավել քան երբևէ տեսնում ենք նաև դրա դրսևորումը, երբ համակարգում տեղ ունեցող հայրերի որդիները զբաղեցնում են պետական պաշտոններ, այսինքն՝ սկսվել է ֆեոդալների սերնդափոխությունը, միևնույն ժամանակ Հովիկ Աբրահամյանի ազգականների ու բարեկամների պաշտոն ստանալու մասին է մամուլը գրում, և այդ տեղեկությունները չեն հերքվում:

Նման երկիրը չի կարող մրցունակ լինել, որովհետև մրցունակ լինելու համար պետք է պետական կառավարումը վստահվի բանիմաց, կրթված, արտերկրում մասնագիտական պատրաստվածություն անցած անձանց, նրանք պետք է դառնան պատգամավոր, նախարար, վարչապետ, նախագահ, նրանք պետք է ստանան կառավարման ղեկը, սակայն ոչ թե Հովիկ Աբրահամյանի կամ այլոց ձեռքից, այլ ժողովրդի, այսինքն՝ ընտրողի: Բայց Հայաստանում կեղծվում են նաև ընտրությունները, և ամեն ինչ սկսվում է հենց այստեղից, այսինքն՝ փողով, ընտրակաշառքով, օրենքի հակառակ՝ բարեգործությամբ և ծայրահեղ դեպքում ահաբեկությամբ և բռնությամբ իշխանություն ձևավորելուց: Նման երկրները մրցունակ են լինում մի հարցում՝ անկումային արագության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում