Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանն ու ՄՄ երկրները գնում են նույն՝ եվրոպական դիրեկտիվների ճանապարհով

Երեկ Երևանում Մաքսային միության (ՄՄ) տեխնիկական կանոնակարգերի վերաբերյալ համաժողով տեղի ունեցավ, որտեղ կարմիր թելի պես անցնում էր այն միտքը, որ ՄՄ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հիմքում ընկած են եվրոպական կարգավորումներն ու չափանիշները:

«ՄՄ տեխնիկական կանոնակարգերի համակարգը կառուցվում է եվրոպական համակարգին համապատասխան, և ՄՄ կարգավորումների հիմքում ընկած են եվրոպական դիրեկտիվները: Ուստի ՄՄ անդամ երկրներն ու Հայաստանը գնում են նույն ճանապարհով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բառացիորեն ասաց Արդյունաբերողների և գործարարների Ռուսաստանի միության կոմիտեի փոխնախագահ Ա. Ն. Լոցմանովը:

Հետևաբար, նրա խոսքերով, Հայաստանը կարիք չունի փոխելու իր այն տեխնիկական կանոնակարգերն ու ստանդարտները, որոնցով ավելի մոտ է եվրոպական չափանիշներին, քան թե ՄՄ անդամ երկրներն են: Հակառակը, ՄՄ երկրները կվերցնեն Հայաստանի փորձն ու մոտեցումները՝ փոխելու համար միության օրենսդրությունը՝ եվրոպականին առավել մոտ (Հայաստանի նման) դարձնելու նպատակով: «Այնտեղ, որտեղ Հայաստանն առաջ է անցել եվրոպական չափանիշներին համապատասխան լինելու առումով, մենք փոփոխություններ կանենք ՄՄ կանոնակարգերում: Իսկ որտեղ ՄՄ երկրներն են առաջ անցել օրենսդրության համապատասխանեցման առումով, այդտեղ մենք կաշխատենք Հայաստանի հետ: Ամենակարևորը, որ Հայաստանի մուտքը ՄՄ հնարավորություն է տալիս որպես հավասար գործընկերներ համատեղ աշխատել նոր կարգավորումների ու ստանդարտների ուղղությամբ՝ համապատասխանեցնելու համար դրանք եվրոպական ու միջազգային չափանիշներին»,- ասաց Լոցմանովը:

Երեկ զեկույցով հանդես եկող գրեթե բոլոր ռուսաստանցի ներկայացուցիչները այս կամ այն կերպ շեշտում էին, որ ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերն ու ստանդարտները մշակվում են եվրոպական չափանիշների հիման վրա: Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, որ առավել բարձր մակարդակներում որոշումներ կայացնելիս նման «մանրուքները» հաշվի առնվեն: Հատկապես որ Հայաստանի պաշտոնյաները, Սերժ Սարգսյանի նման, անգամ ցանկություն չունեն բարձրաձայնելու Հայաստանի շահերը ԵՏՄ հարթակում և անհապաղ, առանց անգամ ՄՄ պաշտոնյաների հետ քննարկման, ընդունում են այն, ինչ կես բերան առաջարկվում է:

Իսկ որ տարբերություններ ու դժվարություններ մեր ու ՄՄ անդամ պետությունների կարգավորումներում կան, ակնհայտ է: Մենք փորձեցինք հասկանալ, թե այս պահին կոնկրետ որ կանոնակարգերի շուրջ է, որ հայկական կողմը բանակցում է ՄՄ պաշտոնյաների հետ, և որ հարցերն են, որ արդեն համաձայնեցվել են, սակայն համաժողովի ոչ հայկական, ոչ էլ ռուսական կողմի ներկայացուցիչները այս հարցին որևէ պատասխան չտվեցին: Խնդիրն այն է, որ տարբերություններն իսկապես սկզբունքային են ու նշանակալի` ընդհուպ մինչև ՀՀ Սահմանադրության հետ անհամապատասխանություն: Համառոտ թվարկենք դրանք:

1. Որ ՄՄ տեխնիկական կանոնակարգերը այս պահին դեռ հակասության մեջ են մեր Սահմանադրության 6-րդ հոդվածի հետ` խոստովանել է նաև Հայաստանի իշխանությունը: «ՄՄ տեխնիկական կանոնակարգերը հաստատելու որոշումները պարտադիր են կողմերի (ՄՄ անդամ պետությունների) համար, սակայն դրանք չեն կարող ուղղակիորեն կիրառվել ՀՀ տարածքում, քանի որ կարող են անհամապատասխանության մեջ մտնել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի հետ, որով սահմանվում է, որ ՀՀ միջազգային պայմանագրերը ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մասն են և անմիջականորեն կիրառվում են ՀՀ տարածքում: Մինչդեռ միջազգային կազմակերպության մարմնի որոշմամբ (տվյալ դեպքում` ՄՄ հանձնաժողովի) ընդունված տեխնիկական կանոնակարգերը միջազգային պայմանագրեր չեն և հետևաբար` չեն կարող ուղղակիորեն կիրառվել ՀՀ տարածքում»,- ասված է ՀՀԿ տնտեսական վերջին համաժողովի կազմակերպիչների տարածած նյութերում:

2. Ներկայումս ՀՀ-ում գործող ապրանքի գնահատման մոդելը ավելի լիբերալ է և չի ենթադրում արտադրանքի պետական գրանցում ու ստանդարտի պահանջներին համապատասխան պարտադիր հավաստում: Պարզ չէ, թե ինչպես է լուծվելու այս հարցը

3. Մաքսային գործի հետ կապված անձանց (բրոքեր, փոխադրող, լիազորված օպերատոր և այլն) կարգավիճակի հարցը ևս անորոշ է: Այդ մարդկանց համար ՄՄ երկրներում սահմանված են բավականին խիստ նախապայմաններ, որոնք ՀՀ մաքսային օրենսդրության մեջ կիրառելու դեպքում կարող են լուրջ բացասական հետևանքներ ունենալ: Մասնավորապես` նման փոփոխությունների արդյունքում կտրուկ կկրճատվի տնտեսվարողների թիվը, ինչի հետևանքով կնվազի նաև առողջ մրցակցությունն ու հավանաբար կբարձրանան նրանց կողմից մատուցվող ծառայությունների գները:

4. ՄՄ «Ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի համաձայն` մինչև 2020 թվականը Մաքսային միության անդամ պետությունների կողմից պետք է իրականացվի ֆինանսական ոլորտի օրենսդրության ներդաշնակեցում: Մասնավորապես՝ 2020 թվականի հունվարի 1-ից կողմերը պետք է ձգտեն լիցենզիաների փոխադարձ ճանաչմանը, ինչը նշանակում է անդամ երկրներից մեկի տված ֆինանսական ծառայությունների լիցենզիայի հիման վրա ֆինանսական ծառայության մատուցում մեկ այլ անդամ երկրում՝ առանց լրացուցիչ լիցենզիայի: «Այժմ անդամ պետություններում առկա են որոշակի պահանջների տարբերություններ, որոնց մի մասն ունի օբյեկտիվ բնույթ՝ կապված շուկաների չափերի, մատուցվող ծառայությունների բարդության և գործիքների ռիսկայնության հետ: Մինչև 2020 թվականը անդամ պետությունների ֆինանսական համակարգերի կարգավորման դաշտի ներդաշնակեցումը և դրանից հետո լիցենզիաների փոխադարձ ճանաչումը կարող են առաջացնել բարդություններ՝ կապված վերոնշյալ գործոնների հետ»,- ասվում է մեր կառավարության կազմած փաստաթղթերից մեկում:

Այսպիսով, թեև տեխնիկական կանոնակարգերով ու ստանդարտներով զբաղվող Ռուսաստանի պաշտոնյաներն ընդունում են այն սկզբունքը, որ Հայաստանը կարիք չունի փոխել իր այն կարգավորումները, որոնք առավել մոտ են եվրոպական չափանիշներին, սակայն մինչ այժմ չկա հստակեցում, թե ինչպես է լուծվելու Հայաստանի գործող մի շարք նշանակալի նորմատիվներ ՄՄ տեխնիկական կանոնակարգերին ու ստանդարտներին համապատասխանեցնելու հարցը:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում