Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Իշխանափոխություն «Ժառանգությունում»

Հունիսի 28-ին տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության հերթական համագումարը, որի ժամանակ սպասվում են բավականին հետաքրքիր փոփոխություններ: Արդեն հայտնի է, որ «Ժառանգության» գործիչներից մեկը՝ Ստյոպա Սաֆարյանը, այլևս ակտիվ կուսակցական գործունեությամբ չի զբաղվելու և չի վերընտրվելու վարչության անդամ: Նա վերջերս հայտարարել է, որ հիմնադրել է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ» անունը կրող կազմակերպությունը, որն զբաղվելու է խորհրդատվական, վերլուծական, միգուցե նաև՝ լրատվական գործունեությամբ:

«Բնականաբար, առավել զբաղված եմ լինելու դրանով, ինչը ինձ առնվազն հարկադրել է, որ ես վարչության կազմում չառաջադրվեմ ու զբաղվեմ կենտրոնի աշխատանքներով… Կարծում եմ՝ նկատելի է, որ վերջին երկու տարվա ընթացքում ես առավել ակտիվ զբաղված եմ փորձագիտական դաշտում և ուզում եմ, որ իմ այդ գործունեությունը առավել ինստիտուցիոնալ դառնա»,- ասել է նա՝ ավելացնելով, թե կուսակցական ընկերների հետ իր հարաբերությունները նույնը կմնան, որովհետև այդ մարդկանց հետ ճանապարհ է անցել, ու դրանք վտանգելու որևէ պատճառ չկա:

Ս. Սաֆարյանի փոխարեն վարչության անդամ կդառնա այլ մարդ: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժամանակի» հետ զրույցում հնարավոր համարեց, որ վարչությունում տեղի կունենան որոշակի փոփոխություններ: Ամենայն հավանականությամբ ինքը, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանն ու Ռուբիկ Հակոբյանը կրկին կդառնան այդ կառույցի անդամներ: Ընդ որում` չի բացառվում, որ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Զ. Փոստանջյանը դառնա կուսակցության վարչության նախագահ: Իսկ «Ժառանգությունում», ասում են, արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն, և հենց այդ պատճառով էլ Ս. Սաֆարյանի դերն այնտեղ նվազեցվում է: Փոխարենը, ասում են, կուսակցությունում մեծացել է Ռ. Հակոբյանի դերը, որն էլ այնտեղ իր համախոհների խումբն է ստեղծել, և որ նրանց հետ է նաև Ա. Մարտիրոսյանը: Իսկ ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա նա ցանկանում է առայժմ «հանձնել» կուսակցությունը` հատկապես, որ չի ցանկանում այն ֆինանսավորելու համար միջոցներ տրամադրել: Եվ արդյունքում կուսակցությունում ինչ-որ առումով կարող է իշխանափոխություն տեղի ունենալ:

«Ժառանգությունում» գոյություն ունեցող այս խնդիրների շուրջ էլ զրուցեցինք Արմեն Մարտիրոսյանի հետ:

– Պարոն Մարտիրոսյան, ճի՞շտ են խոսակցությունները, որ «Ժառանգությունում» տարաձայնություններ կան, որի արդյունքում առանձին «թևեր» են ձևավորվել, որ առաջիկա համագումարի ժամանակ էլ վարչության նախագահը կփոխվի՝ Ր. Հովհաննիսյանի փոխարեն կընտրվի Զ. Փոստանջյանը:

– Ոչ մի մասի էլ չի բաժանվելու, ոչ մի թև էլ չի ձևավորվել, վարչությունն էլ իր նախագահին կընտրի: Վարչության ցանկացած անդամ կարող է լինել նախագահ, այդ թվում և` Զ. Փոստանջյանը կամ այլ անձնավորություն: Բայց միանշանակ այս պահի դրությամբ առաջնորդը եղել է, կա և մնալու է Րաֆֆի Հովհաննիսյանը:

– Եթե Ր. Հովհաննիսյանը վարչության նախագահ չլինի, ի՞նչ կարգավիճակով է լինելու կուսակցության առաջնորդ:

– Ինքը ցանկացած կարգավիճակով էլ կուսակցության առաջնորդ է: Եղել է ժամանակ, որ Ր. Հովհաննիսյանը վարչության նախագահ էլ չի եղել, բայց «Ժառանգությունն» այլ կուսակցություններից տարբերվում է նրանով, որ կուսակցության առաջնորդը երբեմն չի եղել կուսակցության ղեկավարը: Կուսակցության ղեկավար և Անահիտ Բախշյանն է եղել, և ես եմ եղել: Ուստի որևէ զարմանալի բան չկա, եթե Ր. Հովհաննիսյանը չցանկանա կուսակցության ղեկավար լինել, բայց առաջնորդ կա և լինելու է: «Ժառանգությունը» երբևիցե քարացած վիճակում չի եղել, և միշտ էլ փոփոխություններ են եղել:

– Կարծիք կա, որ կուսակցությունում փոխվում է նաև արտաքին քաղաքական ուղղվածությունը, և որ ընդգծված արևմտամետ, եվրոպամետ լինելու փոխարեն փորձելու եք ինչ-որ չափով նաև ռուսական կամ Եվրասիական տնտեսական միությանն ուղղված դիրքորոշում ընդունել:

– Բացառվում է: Կուսակցության հիմնական ծրագրային դրույթները փոփոխության ենթակա չեն: Չի կարող, որովհետև Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ ոչ մեկ անգամ ենք պաշտոնապես հայտարարել: Վերջինն ընդամենը 2 շաբաթ առաջ եղավ, որ կտրականապես դեմ ենք այդ կառույցին անդամակցելուն, ուստի այդ առումով որևէ փոփոխություն չկա: Ընդհանրապես հասկանում եմ, հերթական անգամ ցանկանում են կուսակցության շուրջ ինչ-որ բացասական աժիոտաժ ստեղծել, բայց արդեն սովոր ենք այդ ամենին, որովհետև առաջին անգամ չէ, որ այդպիսի իրավիճակ է ստեղծվում: Բայց տեղի ունեցած բոլոր քաղաքական գործընթացներն  ապացուցել են, որ «Ժառանգությունը» քաղաքական դաշտում իր հաստատուն տեղն ունեցող կուսակցություն է, երբեք չի գնում կեղծ գործարքների, ժողովրդի շահերի ոտնահարմանն ուղղված քայլեր չի կատարում: Հակառակը` ինչպես սկզբունքային դիրքորոշում ունեցել է, այդպես էլ շարունակել է դրանք պաշտպանել: Ուստի, հասկանալով այդ ամենը, ասեմ` «Ժառանգությունից» ինչ սպասում են բացասական առումով, այդ «հաճույքը» չեն ստանա:

– Այդ բացասական սպասումներն առաջացել են այն հանգամանքից, որ Ռ. Հակոբյանը համարվում է ռուսական ինտեգրմանը կողմնակից գործիչ, իսկ «Ժառանգությունը» մինչև օրս եղել է արևմտյան, եվրոպական արժեքները պաշտպանող կուսակցություն:

– «Ժառանգությունում» բոլորը հայամետ գործիչ են, և չեմ կարծում, որ Ռ. Հակոբյանը, այսպես ասած, շատ մեծ ռուսական ուղղվածության գործիչ է: Իսկ ինչ վերաբերում է տարակարծություններին, ապա «Ժառանգությունում» տարբեր խնդիրների շուրջ կարծիքները բազմաթիվ են: Միշտ էլ այլընտրանքներ լինում են, և դա է կուսակցությանն առողջ պահում: Մենք չունենք որևէ գիծ, որտեղ չկա Հայաստանի շահը: Մենք, իհարկե, ընդունում ենք եվրոպական արժեքները, որոնք համարում ենք նաև հայկական արժեքներ, բայց կուսակցական որոշումները բոլորս միասին ենք կյանքի կոչելու: Եվ մեր ծրագրում հստակ նշված է, որ եվրոպական արժեհամակարգի և եվրոպական ինտեգրման կողմնակից ենք: Իսկ Ռ. Հակոբյանը, ինչպես և «Ժառանգությունը», հայաստանակենտրոն, հայաստանամետ ուժ է: Մնացածն արդեն տակտիկական խնդիրներ են, և տարբեր գործիչներ տարբեր մոտեցումներ կարող են ունենալ, որը ոչ թե աղքատացնում է «Ժառանգությանը», այլ հակառակը՝ հարստացնում է, և կուսակցության մեջ հավասարակշռությունը պահպանվում է:

– Ճի՞շտ է, որ Ռ. Հակոբյանն իր թևն է ձևավորել, և որ Դուք ավելի շատ նրան եք ընդունում:

– «Ժառանգությունում» թևեր չկան, կուսակցությունում հավաքված գործիչներն իսկապես ընդունում են կուսակցության ծրագրային մոտեցումները, այն պատկերացումները, որն ունեցել է Ր. Հովհաննիսյանը, ում շուրջ հավաքվել է իր թիմը: Հիմնադիր նախագահն իսկապես Ր. Հովհաննիսյանն է, ով ամբողջությամբ տիրապետում է կուսակցությանը, ուստի թևերի խնդիր չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում