Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերի ու Ալան Միլի հետ հանդիպմանը ՕԵԿ խմբակցությունը բարձրացրել է ներքաղաքական խնդիրներ, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք բարձրացրել են ԼՂ-ի հետ կապված իրենց մտահոգությունները, մասնավորապես մտահոգություն են հայտնել վերջերս Նախիջևանի սահմանին տեղի ունեցած կրակոցների առիթով, որոնց հետևանքով երկու զինծառայող էր զոհվել:
ՕԵԿ-ը բարձրացրել է նաև այս օրերին Բաքվում Հայաստանի պատվիրակության նկատմամբ ադրբեջանցիների ագրեսիվ վերաբերմունքի հարցը: