Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մարտի 1. Եվրոպայի պատասխանը սեպտեմբերի 3-ին

Հայաստան են ժամանել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը, որոնք Հայաստանում հանդիպումներ են ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և պատրաստվում են հանդիպել նաև իշխանությունների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հետ:

«Ազատություն» ռադիոկայանին Աքսել Ֆիշերն ասել է, որ իշխանությունների առաջ բարձրացնելու են Մարտի 1-ի բացահայտումների հարցը, թե ինչու մինչև այսօր չկան բացահայտված մեղավորներ: Ֆիշերն ասել է, որ հայաստանյան այցից հետո իրենց պատրաստելիք զեկույցում անդրադառնալու են այդ խնդրին:

Մարտի 1-ի հարցն օրակարգ բերելու այս նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, Եվրոպայի արձագանքն է Հայաստանի իշխանությունների, այսպես կոչված, արտաքին քաղաքականությանը, որի արդյունքում սեպտեմբերի 3-ին կոպիտ ձևով «գցվեց» Եվրոպան, Հայաստանը դրվեց ռուսական լիակատար ենթակայության տակ՝ միևնույն ժամանակ Կովկասում առաջ բերելով մի շարք աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերներ:

Սրան զուգահեռ, Մարտի 1-ի հարցը, անկասկած, շոշափում է նաև ոչիշխանական ուժերի կամ, այսպես կոչված, ընդդիմադիր ուժերի շահերը, քանի որ այս դաշտում այսօր առանցքային խաղացող է ԲՀԿ-ն, որը Մարտի 1-ին անմիջական դերակատարում ուներ իշխանական համակարգում, իսկ ԲՀԿ-ի, այսպես ասած, ոչիշխանականության այսօրվա «փաստաբան» ՀԱԿ-ը ուղղակիորեն մեղադրում էր այդ կուսակցության առաջնորդին ժողովրդի դեմ զինված խմբեր հանելու համար:

Այսինքն՝ Եվրոպայից Մարտի 1-ի թեմայի արծարծումը, ըստ էության, շոշափելու է ոչ միայն իշխանությունների, այլ նաև ոչիշխանական ուժերի հետաքրքրությունները, որովհետև եթե այս թեման եվրոպացիները, այսպես ասած, ակտուալացնում են կամ վերաակտուալացնում են, ապա սրանով, ըստ էության, առաջանում են մի շարք հարցեր, որոնց պատասխանները կարող են ծանր լինել և՛ իշխանությունների, և՛ ոչիշխանությունների համար: Այն ոչիշխանական ուժերի, որոնք էլ, ըստ էության, իրենց լռությամբ կամ զանազան խորամանկություններով կամ ցինիկ դիրքորոշումներով արդարացրին իշխանությունների «արտաքին քաղաքական» ընտրությունը և պետությունը Ռուսաստանի խնամքին հանձնելու որոշումները:

Եվրոպան մեսիջ է հղում Հայաստանի քաղաքական դաշտին, որ եթե այդ դաշտը որոշել է գնալ, այսպես ասած, ռուսական ճանապարհով, ապա ստիպված կլինի պատասխանել հարցերի, որոնց բացակայությունը, ըստ էության, նրանց ու եվրոպացիների միջև կոմպրոմիսի արդյունքն էր. կա արտաքին քաղաքականությունը բալանսավորելու քաղաքականություն, չկան տհաճ հարցեր, չկա բալանսավորում, տհաճ հարցերը վերադառնում են:

Իր հերթին, իհարկե, մեղմ ասած, անընդունելի էր հենց այս կոմպրոմիսը, և եվրոպացիները, ըստ էության, պետք է որ հասկացած լինեն, որ սեպտեմբերի 3-ը նաև Հայաստանի իշխանական համակարգի հետ հենց նմանօրինակ կոմպրոմիսների՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի գնով ձեռք բերված կոմպրոմիսների արդյունքն է:

Եվ այս տեսանկյունից, իհարկե, մի հարց կա, որի պատասխանը երևի ժամանակը կտա. եվրոպացիները Մարտի 1-ի հարցն առաջ են բերում նոր կոմպրոմիսների գնալու համա՞ր, թե՞ հասկանալով նման քաղաքականության արատավոր անհեռանկարայնությունը՝ այս հարցերով այլևս սկզբունքային դիրքորոշումներ կորդեգրեն:

Այնուամենայնիվ, այսպես, թե այնպես, ակնհայտ է Հայաստանի իշխանական և ոչիշխանական ուժերի համար ոչ այնքան ցանկալի մեսիջը: Ինչո՞ւ ոչ այնքան ցանկալի, չէ՞ որ Մարտի 1-ի հարցն այդ ուժերն իրենք են շատ անգամ առաջ բերել, ըստ որում՝ նաև վերջին շրջանում: Սակայն խնդիրն այն է, որ մի բան է, երբ հարցն առաջ են բերում իրենք, այսինքն՝ առաջ են բերում միանգամայն կառավարվող և վերահսկվող գործընթացով, մեկ այլ բան, երբ հարցն առաջ են բերում Եվրոպայից, ինչը Հայաստանի իշխանություններին և ոչիշխանական ուժերին շատ դժվար է կառավարել և, ըստ էության, նրանք դառնում են այդ առաջ բերված հարցի ենթակաները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում