Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչո՞ւ է Տարոն Մարգարյանի աներձագը երաշխավորել Տարոն Մարգարյանի խորհրդականի որդուն

Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ» հոդվածով մեղադրվող երկու երիտասարդների նկատմամբ երեկ տրամագծորեն հակառակ որոշումներ կայացվեցին: Շանթ Հարությունյանի դատավարության ժամանակ օդամղիչ ատրճանակով ոստիկանների վրա կրակած Հայկ Կյուրեղյանը երկու ամսով կալանավորվեց, իսկ փողոցում վիճաբանության մասնակցած և մարտական «Մակարով» տեսակի ապօրինի ատրճանակից օդ կրակած Սամվել Քոթանջյանը, ով Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի որդին է, ստորագրությամբ ազատ արձակվեց: Ընդ որում՝ Սամվել Քոթանջյանի համար ստորագրել են ՀՀԿ պատգամավորները՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ու ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, ով նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագն է: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը ՀՀԿ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ:

– Դուք երաշխավորել եք Երևանի քաղաքապետի խորհրդականի որդու համար, որ նա կալանքից ազատվի: Քանի որ բավական լուրջ վիճաբանություն է եղել ապօրինի զենքի գործադրմամբ, ճի՞շտ եք համարում Ձեր քայլը, արդյո՞ք նման պարագայում պաշտոնյաների որդիները պետք է ազատ արձակվեն:

– Այո, ես երաշխավորել եմ: Դատավարությունը կլինի, եթե մեղավոր է, կպատժվի, ինչ ա եղել: Ես գործել եմ օրենքի սահմաններում: Ես Սամվելին ճանաչում եմ, ինքը շատ լավ, պարկեշտ, շատ լավ  անձնավորություն ա, ասեմ: Դաստիարակված, նորմալ, ես իրան շուտվանից եմ ճանաչում, երաշխավորել եմ, որ մինչև դատավարություն ինքը դրսում գտնվի: Դատավարությունից հետո, եթե ինքը մեղավոր է, միանշանակ պետք է իր պատիժը կրի:

– Պարկեշտ անձնավորություն ասելով` ի՞նչ ի նկատի ունեք, երբ մարդը  վիճաբանության մեջ է մտնում և ապօրինի ատրճանակից կրակո՞ւմ է փողոցում:

– Գիտեք, բոլորս էլ, ինձ թվում է, կարող է ընկենք ինչ-որ մի պատմության մեջ, դա չի նշանակում, որ ինքը հանցագործ ա, էլի: Իսկ եթե հանցագործ ա, ինքը միանշանակ իրա պատիժը կկրի:

– Իսկ չե՞ք կարծում, որ անհավասար պայմաններ են ստեղծվում, երբ պաշտոնյաների որդիները, օգտվելով իրենց հոր կապերից, ազատ են արձակվում:

– Ես որպես պաշտոնյա չեմ ստորագրել, ես որպես ինձ հարազատ մարդ եմ ստորագրել: Անկախ նրանից` Քոթանջյան Արայիկը քաղաքապետի խորհրդականն է, թե՝ ոչ, Քոթանջյան Արայիկը իմ ընկերն ա, Սամվելին էլ ես շատ սիրում եմ և շատ ընդունում եմ:

– Նշանակում է՝ Ձեզ հարազատ մարդիկ չպե՞տք է պատասխան տան իրենց արածների համար, չպե՞տք է կալանավորվեն:

– Ինչի՞ եք տենց ասում: Ես ստորագրել եմ, որ ինքը դրսում գտնվի, էդքան բան: Եթե դուք էլ իմ հարազատը լինեիք, Ձեր համար էլ կստորագրեի, եթե ես Ձեզ ճանաչեի:

– Ես ապօրինի զենք չունեմ, չեմ պատրաստվում ապօրինի զենքից կրակել փողոցում, և կարծում եմ՝ Ձեր օգնության կարիքը չունեմ:

– Ես ձեզ չեմ էլ օգնի, ճիշտն ասած, որովհետև ձեզ չեմ ճանաչում:

– Ասել է թե՝ Ձեր բոլոր ծանոթները երաշխավորված են, որ կազատվեն կալանքից, եթե ապօրինի զենքից կրակեն:

– Ոչ, ոչ: …Եթե օրենքի սահմաններում ես բան եմ ստորագրում, ինձ թվում է՝ չհամաձայնելն իրար հետ անիմաստ է դառնում: Ես օրենքի շրջանակներում եմ գործել, անօրինական ոչ մի բան չեմ արել:

– Քանի որ Սերժ Սարգսյանը պարբերաբար հայտարարում է, որ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի հանդեպ և այլն, որպես ՀՀԿ-ական պատգամավոր չե՞ք կարծում, որ այսպիսով խախտում եք այդ կանոնը:

– Իսկ ով ասեց, որ օրենքի առջև բոլորս հավասար չենք: Եթե դուք ինչ-որ խախտման դեպք կարաք ինձ ասեք, ես կգնամ, իմ ստորագրությունը հետ կվերցնեմ, բայց ինձ չի թվում, որ ես օրենք եմ խախտել:

–  Այսօր կալանավորման որոշում է կայացվել ոստիկանների վրա օդամղիչ ատրճանակով կրակած երիտասարդ Հայկ Կյուրեղյանի գործով, ինչո՞ւ նրա համար չեք ստորագրել:

– Ես էդ տղային չեմ ճանաչում, եթե ճանաչեի, միանշանակ իր համար էլ ստորագրություն կտայի:

– Սակայն հասարակական բավական բուռն արձագանք կա, և ասվում է, որ ոչ համարժեք է նրա կալանքն ու ներկայացված մեղադրանքը:

– Եթե իրան ինչ-որ մարդիկ ճանաչում են, որ կարան երաշխավորեն, որ մինչև դատավարությունը դրսում գտնվի, խնդրեմ, թող գնան, ստորագրեն, ես չեմ ճանաչում:

– Ասել է թե՝ չնայած Դուք պատգամավոր եք, երբ Ձեր հարազատը չի, Ձեզ չի՞ հետաքրքրում, որ մարդը ոչ համարժեք պատիժ է կրում:

– … Գիտեք ինչ, չի կարելի թեկուզ մատը ոստիկանի վրա պահել:

– Իսկ ապօրինի մարտական ատրճանակից օդ կարելի՞ է կրակել փողոցում:

– Դա էլ չի կարելի, ես չեմ ասում, որ ինքը լավ ա արել, ինքը շատ վատ ա արել: Թող դատարանը դա որոշի, ես ո՛չ դատարան եմ, ո՛չ քննիչ եմ, ո՛չ էլ դատախազ եմ:

– Պարոն Սարգսյան, քանի որ ԱԺ-ում Դուք ոչ ակտիվ պատգամավորներից եք,  կարելի՞ է իմանալ` ի՞նչն է պատճառը, որ մինչ այժմ ԱԺ-ում ելույթներով, օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեք եկել:

– Ժամանակը կգա, ելույթ կունենանք, նախաձեռնություն էլ կունենանք:

– Փաստորեն դեռ չի՞ եկել ժամանակը, չնայած Դուք արդեն բավական ժամանակ պատգամավոր եք:

– Դեռ չի եկել, ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում