Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Հովիկ Աբրահամյանը` Տիգրան Սարգսյանի համար փորած փոսի պռնկին

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցը դարձավ գրեթե այն վերջին կաթիլը, որը լցրեց Տիգրան Սարգսյանի կառավարության հանդեպ հասարակության համբերության բաժակը, որը սկսեց թափվել ի դեմս «Դ!եմ եմ» շարժման: Եթե հետահայացք գցենք, ապա կարող ենք ասել, որ այդ հանգամանքը մեծ դեր կատարեց Տիգրան Սարգսյանի դիրքերի վերջնական փլուզման հարցում: Եվ այսօր ակնհայտ է, որ այս խնդիրը չափազանց լուրջ կերպով կանգնած է նաև ներկայիս կառավարության՝ Հովիկ Աբրահամյանի առաջ, որն առայժմ փորձում է հարցը լուծել զանազան աճպարարություններով, անվանափոխություններով:

Հովիկ Աբրահամյանի առաջին աճպարարությունն այն էր, որ պարտադիրից հրաժարվելու համար պետք է դիմումներ գրվեն` այն դեպքում, երբ տրամաբանությունը հուշում է, որ օգտվելու համար էր պետք դիմում գրել: Սակայն պարզ է, որ նման պայմաններում հնարավոր չէր լինի ստվերային ճանապարհներով ազդել քաղաքացիների վրա և նրանց պարտադրել կուտակայինը:

Հիմա Հովիկ Աբրահամյանի կառավարությունը փորձում է նոր աճպարարություն` կուտակայինը վերածելով սոցիալական վճարների: Պետք է հուսալ, որ այս աճպարարությունը չի անցնելու: Սակայն այստեղ պակաս հետաքրքրական չէ խնդրի քաղաքական կողմը` այն իմաստով, որ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է, ըստ էության, այն փոսում, որ նա հմտորեն փորեց Տիգրան Սարգսյանի համար: Եվ այստեղ մեկ այլ հետաքրքրական իրավիճակ է հասունանում կամ ակնառու դառնում:

Խնդիրն այն է, որ Հովիկ Աբրահամյանն այդ փոսը փորեց ոչ անհայտ քառյակի օգնությամբ: Սակայն քառյակն այսօր դեմ է հանդես գալիս Հովիկ Աբրահամյանի աճպարարություններին: Այսինքն` քառյակը չի համաձայնում լցնել փոսը, որպեսզի Հովիկ Աբրահամյանն էլ Տիգրան Սարգսյանի հետևից այնտեղ չհայտնվի: Իսկ սրա պատճառն այն է, որ մինչև կառավարության փոփոխությունը խաղալով միևնույն խաղը, այսօր Աբրահամյանն ու քառյակը տարբեր խաղեր են խաղում: Ընդ որում` ակնհայտ է քառյակի անվստահությունը Հովիկ Աբրահամյանի հանդեպ, այսինքն` նրան առնվազն կասկածում են, այսպես ասած, Սերժ Սարգսյանի հետ սեպարատ գործարքների մեջ, և քառյակի ճնշումը Աբրահամյանի վրա այսօր խոսում է այդ մասին:

Այսինքն` մի կողմից քառյակը 12 կետերով Աբրահամյանին, այսպես ասած, «ֆորա» է տալիս, մյուս կողմից կուտակայինով ճնշում է նրան` ստիպելով «խոստովանվել»: Հովիկ Աբրահամյանն առայժմ դիմադրում է և շնորհիվ այն բանի, որ առայժմ ճնշումներ չեն սկսվել Սերժ Սարգսյանի կողմից: Սարգսյանն էլ երևի թե սպասում է, մինչև քառյակն ու Աբրահամյանը միմյանց վրա կսպառեն իրենց ուժերը, քանի որ այժմ նրա ուժերը բոլորովին բավարար չեն Աբրահամյան-քառյակ տանդեմին դիմագրավելու կամ տանդեմից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին, այսինքն` երկու ճակատով պայքարի համար:

Հովիկ Աբրահամյանը հայտնվել է գրեթե Հայաստանի իրավիճակում, այսպես ասած` երկու քարի արանքում, և քանի դեռ վճռորոշ ճնշում որևէ կողմից չկա, նա կարողանում է մանևրել, և թվում է, որ խնդիրներից հնարավոր է անընդհատ խուսափել: Այդ տեսակետից Աբրահամյանի համար լավագույն դասը կարող է լինել սեպտեմբերի 3-ը, պարզապես ներքին մասշտաբներով, որտեղ ամեն ինչ թողնում են «հաջորդ դասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում