Ադրբեջանական АПА լրատվական գործակալության հաղորդմամբ, ներկայումս ընթանում են Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը. «Ոչ վաղ անցյալում ես հայտարարել էի, որ այդ նստաշրջանը կայանալու է այս տարվա առաջին կիսամյակին, հնարավոր է` մայիսին կամ հունիսին:
Այս խնդրի շուրջ Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները կանոնավոր հեռախոսազրույցներ են ունենում: Դրանցում քննարկվում է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը»:
Հիշեցնենք, որ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի ստեղծման համաձայնագիրը կնքվել է անցյալ տարվա սեպտեմբերին` Ստամբուլում կայացած թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթաժողովում: