«Երեկ տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ունեն քաղաքական խոհեմություն և չեն հետապնդում դիվիդենտներ շահելու նպատակ»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ էդվարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ, այդուհանդերձ, իշխանությունը պատրաստ է երկխոսության գնալ ընդդիմության հետ, սակայն իշխանության քայլերը պայմանավորված չեն այս կամ այն ճամբարից հնչած հայտարարություններով կամ ուլտիմատումներով, այլ կառավարության ընդունած օրակարգով: Շարմազանովի խոսքերով, պետք չէ սեփական երկրում Ազատության հրապարակ մտնելը պիտակել որպես Ազատության հրապարակի գրավում:
ՀՀԿ մամուլի խոսնակը կարծիք հայտնեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին. «Դա բացառապես Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրն է, սակայն, իմ կարծիքով, հացադուլը PR քայլ է, քանի որ ընդդիմության մեջ էլ պայքար է գնում ընդդիմադիր էլեկտորատի համար»: