«Առաջին լրատվական»-ը շարունակում է գնալ «Արտագաղթի Ավտոբուս»-ի հետքերով: Մեկ ամիս առաջ սողանքի պատճառով փակվել էր Վերին Լարսը: Մարդիկ ստիպված էին ճանապարհ ընկնել ինքնաթիռով: Այս անգամ մեր նկարահանումները կատարվել են «Զվարթնոց» օդանավակայանում:
Մեկնողները տարբեր նպատակներով էին հեռանում Հայաստանից` հարսանիք, հարազատին տեսնելու առիթ և, իհարկե, խոպանչիների մի հոծ բանակ:
Նույնիսկ ցամաքային ճանապարհի փակումը խոչընդոտ չդարձավ արտագաղթողների համար: «Թանկ է, բայց ուրիշ ելք չկա»,- վստահեցնում են խոպանչիները: Մի՞թե իսկապես ելք չկա…
«Առաջին լրատվական»-ի ձեռքը միշտ իրադարձությունների զարկերակին է: