Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Որդուն սպանած 84-ամյա Վոլոդյա Նիկոյանը համաներմամբ ազատվեց քրեական պատասխանատվությունից

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվեց Վոլոդյա Նիկոյանի գործի դատական քննությունը:

84-ամյա ծերունին մեղադրվում էր որդուն դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ ծերունու վարկածի՝ որդուն սպանելու դիտավորություն ինքը չի ունեցել:

2013 թվականի հունվարի 11-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող բնակարանի իր ննջասենյակում անսթափ վիճակում գտնվող որդու կողմից հայհոյելու, իրեն վիրավորելու, բռունցքով գլխին հարվածելու պատճառով Վոլոդյա Նիկոյանը դանակով մեկ անգամ հարվածել է որդու կրծքավանդակի ձախ կեսի սրտապտկային հատվածին և սպանել է նրան:

Գործի դատական քննության ընթացքում մեղադրող Կ. Հովսեփյանը Վոլոդյա Նիկոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխեց, նրան նոր մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածով:

Ըստ մեղադրողի կայացրած որոշման՝ Վոլոդյա Նիկոյանը հարբեցողությամբ տառապող իր որդու՝Վլադիմիրի կողմից դեպքի օրը իրեն ու իր հանգուցյալ ծնողներին հայհոյելու, վիրավորելու, բռունցքով գլխի վիրավոր մասին՝ գագաթային ու ծոծրակային հատվածներին հարվածելուց հետո կորցրել է ինքնատիրապետումը: Հուզված ու վրդովված՝ իր նկատմամբ տեղի ունեցող հանրորեն վտանգավոր ոտնձգությունից, ծերունին կորցրել է հոգեկան հավասարակաշռությունը, պաշտպանվելու համար կիրառել պաշտպանության միջոցներ, ակնհայտորեն գերազանցել է իր նկատմամբ տեղի ունեցած ոտնձգության միջոցները և, ննջասենյակում գտնվող սեղանից անմիջապես վերցնելով դանակը, չպատկերացնելով՝ որդու կողմից կիրառվող բռնությունը դադարել է, թե ոչ, դանակով մեկ անգամ հարվածել է որդու կրծքավանդակի ձախ կեսին ու անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանել է նրան:

Այս նոր մեղադրանքում տարեց ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր ճանաչեց ու խնդրեց իր նկատմամբ համաներում կիրառել, դադարեցնել քրեական հետապնդումը և գործի վարույթը կարճել:

Մեղադրողը միջնորդեց Վոլոդյա Նիկոյանին դատապարտել 2 տարի 8 ամիս ազատազրկման, ապա համաներման կիրառմամբ նրան ազատել պատժի կրումից:

Ամբաստանյալի թոռնիկը՝ սպանվածի որդին, պապիկին քաղհայցի պահանջ չներկայացրեց, չառարկեց, որ նրա նկատմամբ համաներում կիրառվի:

Ընդհանուր իրավասության դատարանը որոշեց հանցագործության պահին 83 տարեկան Վոլոդյա Նիկոյանի նկատմամբ համաներում կիրառել, ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածով նրա քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական գործի վարույթը կարճել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում