Thursday, 25 04 2024
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը

Է․ Նալբանդյանն ու Հ․ Աբրահամյանն այնքան ջանացին, որ ի վերջո նրանց մոտ եկավ Կիսելյովը. Կոլերով

Բորիս Սորկինի և Մոդեստ Կոլերովի հիմնած «Ռեգնում» լրատվական գործակալության ղեկավարությունը փոխվում է: Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, գործակալության տնօրենների խորհրդի ղեկավարությունն արդեն ստանձնել է ռուսական «Գազպրոմ» ընկերության տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Բեսպալովը: Դեռ անորոշ է՝ կփոխվի՞ արդյոք «Ռեգնում»-ի քաղաքականությունը, թե՞ ոչ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, քաղաքագետ Մոդեստ Կոլերովն ասաց, որ ինչպես երևում է՝ այդ տեղեկությունները դեռ խոսակցությունների մակարդակում են, բայց մոտ են իրականությանը: Իրականում հայտնի է, նրա խոսքով, որ խոսքը «Ռեգնում»-ի վերավաճառքի մասին է, «Ռեգնում»-ը վերավաճառվել է «Գազպրոմ մեդիա»-ին ու տրամաբանական է, որ այդ ընկերությունը պետք է ընտրեր ղեկավար «Գազպրոմ» -ի կազմից: « Ինչ վերաբերում է Բեսպալովի անձին, եթե հենց նա իսկապես նշանակվի, ապա ես դա գնահատում եմ բացասական, քանի որ վերջին 11 տարվա ընթացքում, երբ նա զբաղեցնում էր «Գազպրոմ»-ի իր պաշտոնը, ես չգիտեմ որևէ ձեռքբերում իր աշխատանքում»,- ասաց նա՝ հավելելով, թե դժվար է ասել, քաղաքականությունը կփոխվի, թե ոչ: Կոլերովի գնահատմամբ՝ «Գազպրոմ մեդիա»-ն բավականին օրիգինալ քաղաքականություն ունի, օրինակ՝ այնպիսի ռադիկալ լիբերալ, ընդդիմադիր ռադիոկայան, ինչպիսին «Էխո Մոսկվի»-ն է, պատկանում է «Գազպրոմ մեդիա»-ին: «Այս փաստը որևէ կերպ չի անդրադառնում այդ լրատվամիջոցի տեղեկատվական քաղաքականության վրա: Այնպես որ՝ ինչ ասես կարելի է սպասել»,- ասաց Մոդեստ Կոլերովը:

Անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի ու հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովի աղմկահարույց մեկնաբանություններին՝ ասաց, որ Կիսելյովի մեկնաբանությունները Երևանում նույնքան նվաստացուցիչ էին, որքան Էդուարդ Նալբանդյանի և Հովիկ Աբրահամյանի մեկնաբանությունները ՄՄ-ի վերաբերյալ:

«Այս երեք հռետորները նույն կերպ են արտահայտվել, այսինքն՝ սրանք հավասարապես նվաստացուցիչ են Հայաստանի համար: Այն, որ հայ-ռուսական հարաբերությունները վերածվում են հիմարությունների մրցավազքի մի դաշտի, սա արդեն միտում է: Այո, ցավոք, սա միտում է: Ինչո՞ւ է այդպես, ես կարծում եմ, այն պատճառով, որ հայ-ռուսական հարաբերությունները եղել են և Հայաստանում, և Ռուսաստանում քննարկվում են ոչ կոմպետենտ կերպով: Հայաստանում միլիոնավոր հիմար միֆեր են ստեղծվել Ռուսաստանի մասին, ինչպես և Ռուսաստանում, մի քանի փորձագետներ, որոնք զբաղվում են Հայաստանով, հանդես են գալիս ոչ կոմպետենտ մեկնաբանություններով, միֆոլոգիայով, կոմիքսներով, հիմարություններով: Ուստի հայ-ռուսական հարաբերությունների աղետն այն է, որ նրանք չունեն բավական մասնագիտական և կոմպետենտ քննարկում: Խոչընդոտներ այդպիսի քննարկման համար ես չեմ տեսնում: Միգուցե գոյություն ունեն որոշակի օբյեկտիվ սահմանափակումներ այդ քննարկման համար Հայաստանի ներսում, ես չեմ ասում, թե իշխանությունները թույլ չեն տալիս ինչ-որ բան քննարկել, այլ մտածում եմ, որ իշխանությունը ժամանակ առ ժամանակ առաջ է մղում այդ քննարկումներն ի շահ իրեն, բայց քննարկումը գնում է սխալ ուղղությամբ»,- ասաց Մոդեստ Կոլերովը:

Վերջինս նշեց, որ Էդուարդ Շարմազանովը, Էդուարդ Նալբանդյանը, Հովիկ Աբրահամյանը, Շավարշ Քոչարյանը ջանում էին այնպես անել, որ Ռուսաստանն իրենց շրջվի դեմքով, որ, ի վերջո, նրանց մոտ եկավ Կիսելյովը և ցույց տվեց նրանց այն, ինչ նրանք այդքան ցանկանում էին: «Ուտոպիան այն է, որ ուտոպիան իրականություն է դառնում, ուզո՞ւմ էիք, ստացաք Կիսելյովին: Դուք նմա՞ն Ռուսաստան եք ուզում, կիսելյովյա՞ն Ռուսաստան եք ուզում, ահա նա եկավ ու այդ Ռուսաստանը Ձեզ ցույց տվեց: Ինչո՞ւ եք զարմանում: Հայաստանի ներսում որևէ մեկը ոչ Շարմազանովին, ոչ Շավարշ Քոչարյանին, ոչ Աբրահամյանին չեն քննադատում հիմարությունների համար: Հանրությունն ամոթ չի զգում նրանց կողմից հիմարագույն մեկնաբանություններ լսելիս: Ահա Ձեր հիմար հայտարարություններին եկավ մեր հիմար հայտարարությունը»,- այսպես որակեց կիսելյովյան սինդրոմը Մոդեստ Կոլերովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում