Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

ՆԱՏՕ-ն Բաքվում շանս է «կորզում» Հայաստանի համար

Բաքվում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հավաքը բավական թեժ է սկսվել, և տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակների թեժ բանավեճ, որից անմասն չի մնացել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, ներկայումս փորձագիտական աշխատանքով զբաղված Մեթյու Բրայզան:

Որ հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև թեժություն կարող էր լինել, կլիներ սուր բանավեճ՝ ոչ մի զարմանք չի առաջացնում, իսկ ահա այն, որ Բրայզան հանդես է եկել Ղարաբաղի հակամարտության ուժային կարգավորումը դատապարտելու դիրքորոշմամբ, դա իսկապես հետաքրքիր է: Ընդ որում, ամեն ինչ հենց այդ դիրքորոշումից էլ սկսվել է:

Հատկանշական է, որ ուժային լուծումը բացառող հայտարարություն է արել նաև ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարը, որը հավաքի ընթացքում հայտարարել է Ղարաբաղի հարցում ռազմական ճանապարհի բացառման մասին:

Սրանք բավական հատկանշական դրվագներ են և՛ ՆԱՏՕ-ի կառույցի բարձրաստիճան պաշտոնյայի, և՛ ամերիկացի փորձագետի հնչեցման տեսանկյունից: Ակնհայտ է դառնում, որ Բաքվում տեղի ունեցող հավաքում առանցքային հարցադրում է արվում պատերազմի բացառման մասով, և ըստ էության կարող ենք արձանագրել, որ ՆԱՏՕ-ն Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ պատերազմական գործողությունների հնարավոր մտադրություններից: Իսկ Բաքվին դա դուր չի գալիս, և երբ հայկական պատվիրակները ողջունել են հնչեցված դիրքորոշումը, Բաքուն սկսել է դժգոհել Բրայզայից:

Բաքուն ընդհանրապես վերջին շրջանում ամերիկյան ամեն ինչից կարծես թե սկսել է դժգոհել, ինչի պատճառը երևի թե այն է, որ Միացյալ Նահանգները, իսկ սա էլ իր հերթին նշանակում է՝ նաև ՆԱՏՕ-ն, ամեն կերպ ջանում է նվազեցնել պատերազմի «պահանջարկը», որն էլ իր հերթին երկար ժամանակ փորձում է մեծացնել Ռուսաստանը և ըստ էության Հարավային Կովկասի տարածաշրջանում էլ առաջ մղել ղրիմյան տեխնոլոգիան՝ տարածքների ուժային բաժանում:

Բաքվի համար այս սցենարը գայթակղիչ է, քանի որ սրանով Ադրբեջանը առնվազն հնարավորություն է ստանում դառնալ տարածաշրջանային խաղաղությունը, այսպես ասած, գործնականում շանտաժող սուբյեկտ, ինչից էլ երևի թե մեծ դիվիդենդներ քաղելու հույսեր կան: Այս ամենին խանգարում են ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն, որոնք Ադրբեջանին կոչ են անում զերծ մնալ նման ծրագրերից: Այսինքն՝ Ադրբեջանին ոչ թե ինչ-որ բան են առաջարկում խաղաղության դիմաց, այլ պարզապես զգուշացնում են, որ խաղաղությունը խաթարելը շատ թանկ կարժենա: Սա է նյարդայնացնում Բաքվին, և ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նյարդային մթնոլորտը միանգամայն սպասելի է:

Ողջունելի է, սակայն, այն, որ ՆԱՏՕ-ն կարծես թե բավական հստակ է իր փոխանցած մեսիջներում: Սա շատ կարևոր է, քանի որ տարածաշրջանում պատերազմական գործողությունների միջոցով կովկասյան նոր վերաբաժանումները անխուսափելի կդառնան, եթե ՆԱՏՕ-ն ըստ էության լվանա ձեռքերը և հետ քաշվի՝ բավականաչափ հաստատակամ չլինելով այդ զարգացումներին հակադրվելու հարցում: Սրան զուգահեռ նաև լավ է, որ ՆԱՏՕ-ն ընտրել է զարգացումներին հակազդելու այս տարբերակը և ոչ թե Ադրբեջանին պատերազմական սցենարներ առաջարկելու, պատերազմական դիվիդենդներ առաջարկելու հարցում Մոսկվայի հետ մրցակցելու տարբերակը: Այդ դեպքում կարող էինք վստահաբար ասել, որ Հայաստանի համար աղետն անխուսափելի է:

Քանի դեռ ՆԱՏՕ-ն բացահայտ կերպով հակադրվում է պատերազմին, աղետից խուսափելու շանսեր կան: Իհարկե, դրանք դեռ պետք է օգտագործել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում