Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Եղբայրս տեսել էր այն, ինչ չպետք է տեսներ. «Մեղեդի» սրճարանի մոտ տեղի ունեցած սպանությունը «շարունակվում է»

Անցած տարի հուլիսի 27-ին «Մեղեդի» սրճարանի հարևանությամբ տեղի ունեցած Վահան Հովհաննիսյանի սպանությունը մինչ օրս չի բացահայտվել: Գրեթե մեկ տարի է անցել կատարվածքից, սակայն սպանվածի եղբոր խոսքով՝ որևէ նկատելի տեղաշարժ չկա սպանության բացահայտման գործում:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել ուշ երեկոյան Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում՝ «Մեղեդի» սրճարանի դիմաց: Մի հեծանվորդ վիճաբանության մեջ էր մտել Վահան Հովհաննիսյանի հետ, որը տաքսի վարելիս էր եղել: Մինչ Վահանը ավտոմեքենայից դուրս կգար, հեծանվորդը կրակել էր նրա վրա և դիմել փախուստի: Վահանը կրակոցից որովայնի շրջանում մահացու վիրավորվել էր և հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել:

«Ինձ չի թվում, որ մեկ տարվա մեջ դժվար է նման դեպքը բացահայտելը: Ինձ թվում է՝ պատճառը ոչ թե ցանկության բացակայությունն է, այլ ոչ պրոֆեսիոնալ լինելը: Դեպքից հետո մեզ ընդունեց անձամբ ոստիկանապետը, խոստացավ, որ դեպքը կբացահայտեն: Ես հավատում եմ նրան, բայց, ցավոք սրտի, գործում, ինչ-ինչ պատճառներով, դեռևս դրական տեղաշարժ չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վահան Հովհաննիսյանի եղբայրը՝ Արմեն Հովհաննիսյանը: Նրա խոսքով առայժմ առկա է կասկածյալների որոշակի խումբ, որոնք ստուգվում են:

Ըստ Արմեն Հովհաննիսյանի՝ մինչ օրս էլ պարզ չդարձավ, թե որն էր եղբոր սպանության պատճառը, շարժառիթը: «Ցավոք, ո՛չ պատճառը, ո՛չ կատարողը, իմ կարծիքով՝ նաև պատվիրողը, պարզ չդարձան: Որովհետև ես չեմ կարծում, որ դա իրավիճակային սպանություն էր: Զենքով հենց այնպես քաղաքում հեծանվով չեն շրջում: Ցավոք, այսօր հանրապետությունում արդեն սովորություն է դարձել, որ հեռախոսը կարելի է տանը մոռանալ, բայց զենքը՝ ոչ մի դեպքում»,- ավելացրեց նա:

Մեր հարցին, թե ինչո՞ւ պետք է պատվիրեին եղբոր սպանությունը, կամ ո՞վ կարող էր դար արած լինել, Արմեն Հովհաննիսյանն արձագանքեց. «Նա թշնամիներ չուներ, ուղղակի գործի բերումով գուցե տեսել էր այն, ինչ չպետք է տեսներ: Ես սրան եմ հակված: Հակառակ դեպքում՝ նա ոչ կրիմինալ հեղինակություն էր, ոչ շատ լուրջ բիզնեսմեն»:

Նշենք, որ Վահանն ամուսնացած էր, ուներ 2 երեխա: Եղբոր խոսքով՝ իրենք հոգ են տանում ընտանիքին, երեխաները մեծանում են, բայց ցանկությունը շատ մեծ է, որ սպանությունը բացահայտվի, և մեղավորը պատժվի: «Այս դեպքում ծածկադմփոց անելու մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ եթե հանցագործությունն արել է սպանողը, ապա ծածկադմփոց անողն անհամեմատ ավելի մեծ մեղք է գործում»,- նկատեց Արմեն Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում