Friday, 29 03 2024
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները

Լիտվայի դեսպանը չի կաշկանդվում Ծառուկյանի հետ քաղաքավարական հանդիպումից

Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: Ըստ հանդիպմանը հաջորդած հաղորդագրության՝ քննարկվող հարցերի շրջանակը լայն է եղել. հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ամրապնդումից մինչև նոր կապերի հաստատում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրուցյում ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն անդրադարձավ հանդիպման մանրամասներին: Նա տեղեկացրեց, որ որպես դեսպան՝ հանդիպում է բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ինչը բավականին հաճելի է գործընթաց է, ու թեև մեկ տարի է անցել, ինչ ինքը Հայաստանում դեսպան է նշանակվել, հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ապա նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Դեսպանը տեղեկացրեց, որ Ծառուկյանի բարեգործությունների մասին լսել է, տեղեկություններ եկել են ուղիղ դեսպանատուն, երբ հիվանդ մարդիկ, որոնք արտերկրում բուժման կարիք են ունեցել, ֆինանսական օգնություն են ստացել «Ծառուկյան» հիմնադրամից: Բացի դրանից՝ մշակութային միջոցառումների մասին է լսել, որոնք Լիտվայի համար են առաջնահերթություն:

«Մենք խոսել ենք ամենագլխավոր հարցերի՝ տնտեսական հարաբերությունների շուրջ Լիտվայի ու Հայաստանի միջև: Տեղյակ լինելով տնտեսության ոլորտում այլ երկրների հետ համագործակցության նրա փորձին՝ ես պարզապես փորձել եմ իմանալ, ինչ-ինչ խորհուրդներ լսել, թե ինչպես կարելի է ամրապնդել տնտեսական հարաբերությունները: Քաղաքական հարցեր չենք քննարկել, քննարկել ենք տնտեսական հարցեր»,- ասաց դեսպանը:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի վերաբերյալ հստակ դիրքորոշում չի՞ հայտնել, դա չի՞ դարձել քննարկման առարկա, դեսպանը պատասխանեց, որ՝ ոչ, որովհետև հանդիպումը կրել է բացառապես տնտեսական բնույթ:

Հարցին, թե իրեն չե՞ն կաշկանդել արդյոք այն տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանը մտերիմ հարաբերություններ ունի եվրոպայի վերջին բռնակալի համարում ունեցող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ապա նաև՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: «Ես արդեն ասել եմ, որ դա քաղաքավարության այց էր, ես գնացել եմ ծանոթանալու նրա հետ, որպես Լիտվայի նոր դեսպան Հայաստանում: Ինձ համար բոլորը գործընկերներ են, ում հետ ես աշխատում եմ, հանդիպում եմ, ուրախ եմ, որ Հ այաստանում ճանաչում եմ ավելի շատ լավ մարդկանց: Իհարկե, ժամանակ առ ժամանակ ինձ նախատում են, որ ես գնում և բոլոր նախարարների հետ ծանոթանում եմ այն դեպքում, երբ Լիտվան, որպես փոքր երկիր, Հայաստանին կարող է առաջարկել երկու կամ երեք առաջնահերթություն:

Յուրաքանչյուր հանդիպում նոր նախարարի հետ պարտավորեցնում է և, մյուս կողմից, օգնում ավելի լավ ճանաչել Հայաստանը, ավելի լավ ճանաչել այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք ինչ-որ բան անել, ուստի ինձ համար դա բնականոն գործընթաց է, դրանք բնականոն աշխատանքային հանդիպումներ են»,- պարզաբանեց Էրիկաս Պետրիկասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում