Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

ՀՀԿ անունով կոալիցիան

Ոչիշխանական «քառյակի» հրապարակած 12 կետերի կապակցությամբ իշխանությունների արձագանքը աչքի է ընկնում խայտաբղետությամբ: Վերջինիս ներկայացուցիչներից մեկն ասում է, որ կետերն ընդունելի են, և հազիվ ձևավորվեց կառուցողական ընդդիմություն (ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան), մեկ այլ ներկայացուցիչ ասում է, որ ոչ մի կետ էլ չեն քննարկելու, քանի որ իրենք իրենց ծրագիրն ունեն (ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով):

Առաջին անգամը չէ, որ ինչ-որ մի խնդրի կապակցությամբ ՀՀԿ-ից տարբեր կարծիքներ են հնչում, տարբեր գնահատականներ ու մեկնաբանություններ, որոնք իրարամերժ են, տրամագծորեն այլ են և առաջ են բերում, այսպես ասած, «շունը տիրոջը չճանաչելու» տպավորություն: Իրականում, սակայն, սա մի քանի առումով շատ բնորոշ է ՀՀԿ-ին և ներկայիս իրավիճակին:

Նախևառաջ՝ մեկ անգամ ևս ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ն այսօր բացարձակապես միատարր չէ և, որպես այդպիսին, ըստ էության, կուսակցություն չէ, այլ մի կոնգլոմերատ, որը փոխարինում է մինչև այսօր եղած իշխանական համակարգին: Այսինքն՝ եթե փոքր-ինչ պարզունակ արտահայտվենք, ապա ՀՀԿ-ն այսօր այն է, ինչ իշխանությունն էր մի քանի տարի առաջ՝ կոալիցիոն տեսքով: Այսօր կոալիցիան ՀՀԿ-ն է. բովանդակությամբ նույնը, ձևով, իհարկե, կոալիցիա հասկացության դասական պատկերից տարբեր: Տեղի է ունեցել իշխանության կառուցվածքային փոփոխություն, և օտարվել է իշխանության մի զգալի մաս ու վերածվել ոչիշխանության:

Նման իրավիճակում, երբ տեղի է ունենում նմանօրինակ երկփեղկում, և իշխող համակարգն այլևս պահվում է նման կառուցվածքով, իշխանությունն ինքը չի կարող ունենալ կոալիցիոն տարբերակ, կոալիցիոն դասական պատկեր, այն պետք է պատկերով լինի միատարր, այլապես «երկբևեռության» «թեզը» չի աշխատի: Իսկ որ ՀՀԿ-ի ներսում կարող են հնչել տարբեր և անգամ իրարամերժ կարծիքներ միևնույն խնդրի մեկնաբանություններում, սա իշխանությունների համար առանձնապես վտանգավոր չէ, սա չի խոսում ամենաթողության կամ, այսպես ասած, անարխիայի մասին, որքան էլ որ մենք չէինք ուզենա հարցը տեսնել հենց այդպես:

Խնդիրն այն է, որ այդպես տեսնելով՝ իրականությունն այդպիսին չի դառնա, այլ ընդամենը կարվեն սխալ հետևություններ և սխալ գործողություններ, ինչպես միշտ է արվում, և որից էլ միշտ հենց իշխանություններն են օգտվում: Իրականում ամենաթողություն կամ անարխիա, անիշխանություն չէ իշխանության ներսում, այլ ընդամենը տրված է ազատությունների որոշակի սահման, ինչպիսին, օրինակ, կոալիցիայի ժամանակ ունեին ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն կամ ՕԵԿ-ը, երբ ՀՀԿ-ի հետ կոալիցիայում էին: Նրանք էլ ինչ ասես ասում էին՝ տարբեր, իրարամերժ, իսկ վերջում որոշումները կայացվում էին միակենտրոն:

Մյուս գործոնը, որն առաջ է բերում իրարամերժ գնահատականներ, ըստ էության, Հայաստանում ընդհանուր անկայուն վիճակն է, համակարգային ճգնաժամը, որն առաջին հերթին պայմանավորված է ռեսուրսների անբավարարությամբ և, սրան զուգահեռ, նաև հասարակության պահանջների ավելացմամբ և այդ պահանջների տարածման, ներկայացման և գեներացման ինֆորմացիոն տեխնոլոգիաների բազմազանացմամբ:

Նման պայմաններում «միատարրությունը» թանկ հաճույք է դառնում, ներքին «դիսցիպլինան» դառնում է բավական ժամանակատար ու ծախսատար, ըստ որում՝ անարդյունավետ: Նման պայմաններում իշխանություններին այլ բան չի մնում, քան ժամանակին համահունչ զբաղեցնել հասարակությանը: Իսկ զբաղեցնելու լավագույն ձևերից մեկն էլ տարբեր ներկայացուցիչների տարբեր խոսքերն են, երբ հասարակությունը, իշխանությունների խորքային վարքագծի վրա կենտրոնանալու փոխարեն, սկսում է կենտրոնանալ հենց ինտրիգների և տեսակետների տարբերությունների վրա:

Մի կողմից հասարակությանն են զբաղեցնում մակերեսային խնդիրներով, մյուս կողմից էլ այդպիսով, այսպես ասած, արձագանքների ստուգում է իրականացվում և՛ հասարակության, և՛ հենց իշխանության դաշտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում