Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Ռուսաստանը Հայաստանի առջև ավելի լուրջ պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ից դուրս՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրով

Վերջին շրջանում Հայաստանին տրվող ռուսական անվտանգության երաշխիքների մասին հերթական անգամ Հայաստանում շեշտեց աղմկահարույց մտքերի հեղինակ, ռուսաստանցի հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովը՝ մասնավորապես պնդելով և շահարկելով, թե ՀՀ գոյության միակ երաշխավորը Ռուսաստանն է: Սակայն երբ իսկապես հարցը հասնում է անվտանգության միջոցառումներին և ՀՀ, ԼՂ պաշտպանությանը, ռուսաստանցի պաշտոնյաները, փորձագետները սկսում են հղում կատարել ՀԱՊԿ նորմերին՝ հիշեցնելով, որ ՀԱՊԿ-ի նորմերը չեն վերաբերում ԼՂ-ին, և ՀԱՊԿ-ը չի կարող միջամտել իրավիճակին, երբ խոսքը պարզապես սահմանային կրակոցների մասին է, այնինչ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը հանդիսանում է ՀՀ անվտանգության ապահովման համակարգի հիմնական բաղադրիչներից մեկը: Ըստ ՀԱՊԿ 4-րդ հոդվածի՝ Հայաստանի հանդեպ հնարավոր ագրեսիայի ակտի և ագրեսիայի սպառնալիքի դեպքում պետք է իրագործվի հավաքական պաշտպանություն. մասնակից պետությունները պետք է համատեղ ջանքերով դիմակայեն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ վերացնեն իրենց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը: Սակայն ՀԱՊԿ պաշտոնյաների համաձայն, ադրբեջանական կրակահերթերն ու դիվերսիոն գործողությունները ագրեսիայի ակտ չեն, և ՀԱՊԿ-ը կոչված է Հայաստանին պաշտպանելու միայն հարձակման, այսինքն՝ ադրբեջանական զորքերի կողմից ՀՀ սահմանը խախտելու փաստերի դեպքում:

Թերևս քչերն են այսօր հիշում, որ ՌԴ-ն ՀՀ-ին անվտանգության երաշխիքներ է տվել 1995 և 1997 թվականների հայ-ռուսական փոքր ու մեծ պայմանագրերով: Դեռ 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված՝ ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրով ամրագրվել է, որ «ՀՀ՝ ԱՊՀ կազմի մեջ չմտնող պետությունների հետ սահմանների պահպանությունը կիրականացվի Բարձր պայմանավորվող կողմերի համատեղ ջանքերով՝ իրենց միջև համապատասխան պայմանագրերի հիման վրա՝ ելնելով իրենց սեփական անվտանգության և ԱՊՀ հավաքական անվտանգության շահերից»: Սակայն 2010թ. օգոստոսի 20-ին ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը ստորագրեցին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին ՌԴ-ի և ՀՀ-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու՝ ռազմակայանի տեղակայման ժամկետը 25-ի փոխարեն 49 տարով երկարաձգելու վերաբերյալ թիվ 5 արձանագրությունը: Սակայն, ըստ այդ արձանագրության, ՀՀ-ում ռուսական ռազմակայանը պատասխանատվություն է ստանձնել նաև՝ ՀՀ ԶՈՒ-ի հետ համատեղ իրականացնելու Հայաստանի բոլոր սահմանների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի պահպանության խնդիրը, այսինքն՝ ոչ միայն Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմանների վերահսկողությունը: Ամենևին էլ պատահական չէր նաև Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկու հայտարարությունը, թե բազան կարող է ռազմական գործողություններ սկսել, եթե Ադրբեջանում որոշեն ուժային գործողությունների դիմել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Կարելի է ենթադրել, որ Նախիջևանից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի, կրակահերթերի դեպքում Ռուսաստանը, որպես ռազմավարական դաշնակից, որպես ՀՀ անվտանգության երաշխավոր, հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրի համաձայն՝ պետք է ապահովի և երաշխավորի ՀՀ անվտանգությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը փորձեց պարզաբանել, թե ինչու Ռուսաստանը չի գործում՝ 1997թ. ստորագրված և 2010թ. փոփոխված պայմանագրից ելնելով: Նա նախ հիշեցրեց, որ 2010թ. Մեվեդևը եղավ Հայաստանում, ապա Ադրբեջանում, որտեղ նրանից պահանջեցին բացատրել՝ ինչու առաջինը նա եղավ Հայաստանում և հետո Ադրբեջանում, Մեդվեդևը պարզաբանեց, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ Ադրբեջանը՝ պարզապես գործընկեր, որն, ըստ Ցիգանոկի, խոսում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և ռազմաքաղաքական համաձայնագրի բարձր նշանակության մասին: Ռուսաստանցի ռազմական փորձագետն ընդգծեց և համաձայնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն պահպանում հրադադարի պայմանագիրը: Սակայն, ըստ նրա, հայ-ադրբեջանական հակամարտությունը վերածվել է սահմանային հակամարտության և ոչ ագրեսիվ գործողությունների ու հարձակման Ադրբեջանի կողմից:

«Համաձայնագիրը կգործի այն ժամանակ, երբ Հայաստանը ենթարկվի արտաքին ուժերի կողմից հարձակման, իսկ հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը, կրակահերթերը ոչ ՀԱՊԿ-ի կարգավորման, ոչ էլ հայ-ռուսական պայմանագրի կարգավորման հարցն են, դրանց պետք է պատասխանի ՀՀ ԶՈՒ-ն»,- ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում