Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Եղնիկներին շարունակում են սպանել

Մինչ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ այս տարի բանակում սպանությունների թիվը նվազել է, նոր «պատահական» սպանության մասին հերթական բոթն ենք ստանում: Անցյալ շաբաթ «Եղնիկներ» զորամասի մարտական հենակետում գլխի շրջանում հրազենային մահացու վերքից մահացել էր 1994 թ. ծնված Դերենիկ Մանուկյանը։

Հայաստանի բանակը դարձել է մսաղաց` մսաղաց հայաստանցի երիտասարդների համար: Ու ակնհայտ է, որ իշխանությունը բացարձակապես չի տիրապետում այդ մսաղացին: Ու բանն այստեղ միայն այն չէ, որ մահերի մասին տեղեկությունները սարսափելի պարբերականությամբ են գալիս բանակից: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը այդ ամենի հանդեպ ցուցաբերում է սարսափելի ոչ ադեկվատություն: Դրա փոխարեն, իշխանությունը վարում է ջայլամի քաղաքականություն և ի պատասխան հանրային հարցադրումների, կամ ինչ-որ վիճակագրական տվյալներ է բերում, թե ասենք՝ այսինչ տարվա համեմատ մահերը այսքան նվազել են, կամ էլ հայտարարում է, թե այդպիսի բաներ բոլոր բանակներում էլ լինում են: Այդ ջայլամային քաղաքականությունն արժենում է հայ երիտասարդների կյանքեր

Հայաստանի պետականության տոտալ ճգնաժամն ակնհայտորեն հասել է բանակ և այստեղ ունենում է ուղղակի սարսափելի դրսևորումներ: Իսկ որ դա պետականության ճգնաժամի հետևանք է, վկայում է իշխանության համրությունը: Հայաստանի իշխանության, բանակի հրամկազմում ոչ մի պաշտոնանկություն, ոչ մի հրաժարական: Խոսքը նույնիսկ քրեական պատասխանատվության մասին էլ չէ, այլ քաղաքական, բարոյական: Կարող է տարօրինակ հնչել, բայց տվյալ պարագայում արդեն գլոբալ առումով շատ կարևոր է դառնում պատասխանատվության հենց այդ կատեգորիան: Քրեական պատասխանատվության հարցը շատ կարևոր է անհատական, այսինքն՝ կոնկրետ դեպքի մակարդակով, իհարկե նաև հետագա դեպքերը կանխելու տեսանկյունից, բայց մեր զինված ուժերում առաջացել է մի իրավիճակ, որի հանգուցալուծումը կարող է լինել միայն քաղաքական, բարոյական պատասխանատվության հստակ ամրագրումը:

Հայաստանի բանակում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, արժեքային փոփոխություններ: Հայկական բանակում զինվորը պետք է լինի արժեք: Նա պետք է դաժան, դժվարին ծառայություն անցնի, ենթարկվի ծառայության կարգից բխող ֆիզիկական և բարոյական, հոգեբանական փորձությունների, բայց նա պետք է լինի արժեք, և այդ արժեքը պետք է պաշտպանված լինի անհատապես: Հայաստանի բանակում ամեն զինվոր պետք է պաշտպանված լինի անհատապես, պետությունը պետք է պատասխանատվություն կրի յուրաքանչյուր զինվորի անվտանգության համար: Իսկ դա ենթադրում է մտածողության փոփոխություն, ենթադրում է զինվորին որպես բանվորական հումք կամ ինքնահաստատման օբյեկտ դիտարկելու խորհրդա-ռուսական պատկերացումների արմատական վերանայում:

Պետք է վերանայվի «բանակը հասարակության հայելին է» անպատասխանատու և ինչ-որ տեղ, այդ ողբերգությունների ֆոնին, ուղղակի անբարո փիլիսոփայությունը: Բանակը պետք է դառնա հասարակության հետ աշխատանքի կարևոր օղակներից մեկը, որ իրենց ձեռքին ունենում են կառավարող էլիտաները որպես գործիքակազմ: Հայաստանում բանակը վերածվել է կառավարող էլիտաների ալիբիի, երբ նրանք մահվան ողբերգական դեպքերից հետո ոչ թե մեղավորների և պատասխանատուների հետ են հաշիվներ մաքրում, այլ հասարակության հետ, թե՝ ահա, տես քո դեմքը ու այլևս մեզ ոչ մի հարցում մի մեղադրի:

Այլ կերպ ասած՝ հայկական զինուժում առկա ներկայիս կառավարման հոգեբանությունն ու մտածողությունը հայկական բանակը անտեսանելի պատերազմի են հանել մեր իսկ հասարակության դեմ և այնտեղ սպանվող տղաները այդ պատերազմի զոհերն են: Այս հարցը քրեական պատասխանատվությամբ հնարավոր չէ վերանայել: Այստեղ անհրաժեշտ է քաղաքական հիմնարար պատասխանատվության ստանձնում, բարոյականության գերակա բաղադրիչով: Այդ առումով հարցն այն է, թե երբ է հասարակությունն այդ պատասխանատվության խնդիրը լիարժեք պարտադրելու և երբ է հասարակության շահը սպասարկելուն կոչված քաղաքական դաշտը դառնալու այդ կարևորագույն օրակարգային հարցի կրողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում