Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Ր. Հովհաննիսյան. Լևոն Տեր-Պետրոսյանի չբարևելը քաղաքական դիրքորոշում էր

Իր կարծիքով ինչու՞ երեկվա հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը չմոտեցավ և չբարևեց իրեն: Այս հարցը այսօր լրագրողներն ուղղեցին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգության» վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Ես չեմ ուզում գնահատել որևէ մեկի գործունեությունը կամ անգործությունը: Ես կատարել եմ, կատարում եմ իմ քաղաքացիական պարտքը և ներկա եմ եղել հրապարակում նաև այդ հանրահավաքին: Ողջունում եմ այդ հանրահավաքի կայացումը և ժողովրդի վերադարձը ազատության հրապարակ:

Ամեն մեկը ունի իր նեքին արժեքային համակարգը, իր մարդկային կերպարը, իր քաղաքական դիմագիծը, դիրքորոշումը: Եթե տեղերը հակառակը լինեին, այսինքն` եթե մենք լինեինք հարթակում, և մյուսը հացադուլի մեջ, ով էլ լիներ հացադուլի մեջ գտնվող` նախագահ, թե շարքային քաղաքացի, իշխանական գործիչ, ընդդիմադիր գործիչ, ես կփորձեի առաջինը լինել` իրեն այցելելու և զորակցելու, և իր հետ կիսելու իր ցավը և նաև իր պահանջը լուծելու հնարավորությունը:
Այս դեպքում ես նման ակնկալիքով չէի լցված, ես եթե լինեի, ես կանեի: Իմ կարծիքով քանի որ Առաջին նախագահ շատ խելացի մարդ է, լուսավորյալ մարդ է, կարդացած մարդ է, սա հավանաբար ոչ թե քաղաքական մշակույթի պակաս էր, այլ քաղաքական դիրքորոշում: Եվ իմ մի հոգում` Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքը այն է, որ այդ քաղաքական դիրքորոշումը չի նպաստելու հասարակության և ազգի միասնության համատեղման, իրավատիրության օրակարգին, այլ հակառակը:

Կոչ չեմ անում, ոչ էլ խնդրում եմ կամ պահանջում, բայց արժի, որ բոլոր բոլորը հիմա վերանայեն իրենց սեփական դիրքորոշումը և ինչու չէ նաև քաղաքական մշակույթի իրենց պատկերացումները»,- պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ ՀԱԿ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ իրեն այցելել են և ինքը «երախտագետ է» այդ այցելությունների համար:

«Ես չեմ տարածում իմ նկատողությունը բոլորի վրա, ես դա չեմ ներկայացնում որպես վերջին ճշմարտություն, Ձեզ հետ կիսել եմ իմ տպավորությունը և հետաքրքրաբար նաև կհետևեմ Ձեր մեկնաբանություններին` իմանալու համար, թե որն է Ձեր տպավորությունը այդ մի պահի նկատմամբ և ընդհանրապես այս հրապարակի հետագա գործունեության և ծավալման առիթով»,- ասաց «Ժառանգության» հիմնադիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում