Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հալկը վնասվածք է ստացել, երբ թիմը իր հերթական մարզումն էր անցկացնում:
Ռուսական «Զենիթ»-ի հարձակվողը հարված է ստացել ոտքին, երբ թիմի մարզման ժամանակ մասնկացում էր երկկողմանի հանդիպմանը: Բժիշկները նրան անմիջապես օգնություն են ցուցաբերել, և Հալկը ստիպված է եղել բաց թոցնել մարզումը:
Վնասվածքի լրջության մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: