«Ֆորմուլա 1»-ի «Ֆերարի» թիմի արշավորդ Ֆերնանդո Ալոնսոյին շատ է դուր եկել Օստինի նոր մրցուղին, որտեղ այս շաբաթ կանցկացվի ԱՄՆ-ի գրան պրին:
«Ես այս մրցուղուն ծանոթացել եմ գրաֆիկական սիմուլյատորի միջոցով: Նախորդ շաբաթ ես նորից մարզվեցի սիմուլյատորով նախքան այստեղ ժամանելը:
Իսկ ահա երեկ հնարավորություն ստացա մեկ-երկու շրջան անցնել մրցուղով հեծանվով:
Մրցուղին ցնցող է: Այն հեշտ չի լինելու պիլոտների ու մեխանիկների համար: Հուսանք, որ այն կապահովի գեղեցիկ շոու`լի վազանցներով»,-Ալոնսոյի խոսքերն է մեջբերում AGI լրատվական գործակալությունը: