Կիևյան Մայդանում «ազգային վեչեի» արդյունքներով աջակցություն է ստացել հունիսի 17-ին Գերագույն ռադայի մոտ պիկետ անցկացնելու որոշումը, հայտնում է ITAR-TASS-ը:
«Երկրին նոր ընտրական օրենք է պետք, ըստ որի՝ ընտրությունները կանցնեն բաց ցուցակներով, քանի որ գործող 5%-ի անցումը խանգարում է նորացնել խորհրդարանի կազմը»,- ասվում է հայտարարության մեջ:
Պահանջ է հնչեցվել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ «անհապաղ արձակել խորհրդարանը և վերընտրություն հայտարարել, հենց որ ընդունվի նոր ընտրական օրենքը»:
«Վեչեի» մասնակիցները որոշել են խորհրդարանի մոտ գնալ հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ին: