Նոյեմբերի 16-ին, ժամը 16.55-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վազ 2107» մակնիշի 16 սօ 712 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Դեյվու» մակնիշի 13 լս 293 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեվանքով վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ` 1965 թ. ծնված Լաուրա Գալստյանը և 1957 թ. ծնված Իշխան Վարդանյանը տեղափոխվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: