Մակաոյի Գրան-պրիի վթարից հետո երկու օրվա ընթացքում արդեն երկրորդ պիլոտն է մահանում: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости»-ն:
Յո Վին Չոյը՝ Հոնկոնգի Look Fong թիմից, Մակաոյի մրցավազքի որակավորման փուլում վթարի է ենթարկվել: Հիշեցնենք, որ նախօրեին չարաբաստիկ մրցավազքում մահկանացուն էր կնքել նաև պորտուգալացի մոտոցիկլիստ Կարեյրան: Պորտուգալացին հիվանդանոց էր տեղափոխվել, սակայն քսան րոպե անց բժիշկները տեղեկացրել էին մարզիկի մահվան մասին:
Վին Չոյը շրջադարձերից մեկը շատ ուշ է կատարել, որի հետևանքով վթարի է ենթարկվել: Պիլոտին շուրջ վեց րոպե փորձում էին հանել մեքենայից: Կազմակերպիչները պնդում են, որ Վին Չոյի մեքենայի ձախ ղեկը խնդիրներ է ունեցել:
Ինչպես Կարեյրան, այնպես էլ Վին Չոյը տեղափոխվել է հիվանդանոց, որից հետո բժիշկները հայտնել են նաև Չոյի մահվան մասին: