Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Շունչը պահելու իրավունք չկա

Զարմանալի է, երբ Հայաստանի Հանրապետությունը կքում էր ֆինանսա-տնտեսական ճգնաժամի տակ, երբ Հայաստանի տնտեսությունը երկնիշ անկում էր արձանագրում, չգիտես ինչու, Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը լավատեսական ելույթներ էին ունենում, հայտարարում էին, որ Հայաստանը ճգնաժամին շատ հաջող դիմադրում է, որ Հայաստանը «նավահանգիստ է դառնալու» համաշխարհային տնտեսական փոթորիկներից փախչող կապիտալի համար, որ իշխանությանը հաջողվում է սոցիալ-տնտեսական կայունություն ապահովել, սոցիալական ծրագրերը պահպանել, և այլն, և այլն:

Բայց հիմա, երբ պաշտոնական վիճակագրությունը Հայաստանի տնտեսությանն աճեր է վերագրում, երբ իշխանության տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, թե ճգնաժամը բարեհաջող անցել ենք և բռնել զարգացման ճանապարհը, հանկարծ պարզվում է, որ երկրում իրավիճակը խիստ ծանր է, և կարիք կա, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն խորհրդակցության հետևից անցկացնի ու հորդորի լավ աշխատել, շատ աշխատել, ժողովրդին սիրելով աշխատել: Հետաքրքիր է, ինչ է պատահել, որ երբ տնտեսությունը գահավիժում էր, իշխանության հեչ պետքը չէր, իշխանությունը խրախճանքի մեջ էր ժանտախտի ժամանակ, իսկ այժմ, երբ տնտեսությունն իբր զարգանում է, իշխանությունը սկսել է մտահոգվել ժանտախտով: Բայց չէ՞ որ ժանտախտը հաղթահարում էին, հաղթահարել էին: Ուրեմն, սուտ էր այդ ամենը, ուրեմն խաբում էին մարդկանց, հասարակությանը Սերժ և Տիգրան Սարգսյանները: Ուրեմն… Այլապես ինչպես հասկանալ, որ այն ժամանակ խորհրդակցություններ, հորդորներ, սեղաններին խփված ձեռքեր դրսևորելու փոխարեն, դրանք դրսևորվում են այժմ: Բայց որևէ երաշխիք չկա, իհարկե, որ հիմա արդեն չեն խաբում: Հիմա էլ այլ կերպ են խաբում, իբր սկսել են հասկանալ իրավիճակի ծանրությունն ու անցել են այն հաղթահարելու գործին, ժողովրդին ծառայելու գործին: Իրականում այժմ էլ խաբում են ընդամենը խոսելով: Համենայն դեպս, այդ ամենը խաբեություն է, քանի դեռ խոսքերին չեն հետևել կոնկրետ գործեր: Քանի դեռ իրավիճակը Հայաստանում կոնկրետ չի փոխվել, իշխանությունը խաբում է ժողովրդին: Եթե հաստատվել է, թե իբր մայիս-հունիսին արդյունք պետք է ցույց տան, ուրեմն ակնհայտ է, որ մինչև մայիս-հունիս խաբում են ժողովրդին: Կլինի արդյունք, նոր կարող ենք ասել, որ այս անգամ չեն խաբել: Իսկ ընդհանրապես, այդ ամենով հանդերձ, իշխանությունը, ըստ ամենայնի, ինքն իրեն է խաբում՝ կարծելով, թե այդպիսի հնարքներով խաբում է ժողովրդին, կարծելով, թե այդպիսի հնարքներով հասարակության դժգոհությունը մեղմելու է և սպասողական վիճակ է առաջացնելու առնվազն մինչև մայիս-հունիս:

Հասարակությունն իրավունք չունի սպասելու, իրավունք չունի շունչը պահելու: Ի վերջո, եթե իշխանությունը տնտեսական թավագլորության ժամանակաշրջանում ոչ մի խուճապ ցույց չէր տալիս, իսկ այժմ, երբ տնտեսությունն իբր աճում է, սկսել է իրար խառնված խորհրդակցություններ անել, ապա դա հենց հասարակության շունչը շատ մոտիկից զգալու պատճառով է: Հետևաբար, հասարակությունը կարող է սպասել, բայց առանց շունչը պահելու և կանգ առնելու, որպեսզի իշխանությունը ոչ մի վայրկյան չդադարի զգալ հասարակության շունչն իր ծոծրակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում