Նոյեմբերի 15-ին Վիեննայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը մասնակցել է Ավստրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Վիեննայի միջազգային լուսանկարչության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը եւ ցուցահանդեսին (VIPA):
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մրցանակաբաշխությանը մասնակցել են աշխարհի 63 երկիր ներկայացնող լուսանկարիչներ: Առաջին մրցանակի հաղթող է ճանաչվել իտալուհի լուսանկարիչ Անտոնելլա Մոնցոնին` իր «Վիրավոր Հայաստան» վավերագրական լուսանկարչական շարքով, որը նվիրված է 1915թ. Հայոց ցեղասպանության, 1988թ. Սպիտակի երկրաշարժի եւ Ղարաբաղյան պատերազմի հետեւանքները վերապրած Հայաստանին: