Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

Զոհված ազատամարտիկների անունը կրող լսարանի բացում՝ ԵՊՀ ում (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ նոյեմբերի 16-ին հյուրընկալվել է Երևանի պետական համալսարանում: Նախարարը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ուղեկցությամբ մասնակցել է մայր բուհի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ՝ զոհված ազատամարտիկներ Արա Ավանեսյանի, Էդուարդ Ավագյանի, Սարգիս Խոջոյանի և Տիգրան Պետրոսյանի անունները կրող լսարանների բացման արարողությանը, որին ներկա են եղել նաև զոհված ազատամարտիկների հարազատները:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում հանդիպել է պորֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտորը, որը բարձր գնահատելով մայր բուհի համագործակցությունը ՀՀ զինված ուժերի հետ, նշել է, որ մայր բուհի և նրա ուսանողների կապը զորամասերի հետ հնարավորություն է տալիս ճանաչելու մեր բանակը, մեր անկախ ու ազատ երկիրը պաշտպանող հայ զինվորին: «Մեր ուսանողների հաճախակի այցերը զորամասեր ավելի են հեշտացնում նրանց մուտքը բանակ, հոգեբանորեն պատրաստում զինծառայությանը: ՀՀ ԶՈւ-ի հետ շփումը նպաստում է նաև մեր ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բանակի վերաբերյալ ճիշտ ու առողջ կարծիքի ձևավորմանը»,- ասել է Ա.Սիմոնյանը:

ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում խորհրդանշական է համարել մայր բուհում Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների անուններով լսարանների բացումը հենց Ուսանողության միջազգային օրվա նախօրեին: «Ցանկանում եմ իմ խորին շնորահակալությունը հայտնել բուհի ղեկավարությանը, ռեկտորին, որ չեն մոռանում մեր մարտական ընկերներին և հավերժացնում են նրանց հիշատակը: Զոհված ազատամարտիկների սիրելի ծնողներ, ցանկանում եմ շնորհակալության և երախտիքի խոսքեր ասել ձեզ, որ ձեր որդիները իրենց կյանքն են նվիրել հայրենիքի պաշտպանության համար: Նրանք միշտ մեզ հետ են, նրանց հոգիները սավառնում են երկնքում և դրանով իսկ զրկում մեզ սխալվելու իրավունքից»,- ասել է նախարարը:

Շնորհավորավորական խոսքում Սեյրան Օհանյանը կարևորել է ուսանողերի դերը հաղթանակների հասնելու և մեր երկրի պատմության կերտման ճանապարհին. «Բոլոր ժողովուրդների պատմության մեջ մեծ է եղել ուսանողների դերը: Ուսանողները հզոր ուժ են: Հայ ժողովրդի առջև ծառացած յուրաքանչյուր խնդրի լուծման համար դուք պետք է պայքարեք. ապագան ձեր ձեռքերում է… Ես վստահ եմ, որ դուք ավելի լավ եք իրականցնելու մեր հայրենիքի պաշտպանության գործը, քան` մենք»,- վստահեցրել է պաշտպանության նախարարը:

Հանդիպման ավարտին նախարարը ԵՊՀ մի շարք ուսանողների և աշխատակիցների հանձնել է պատվոգրեր և գերատեսչական մեդալներ՝ ՀՀ զինված ուժերի հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում