Հունիսի 14-ին կայացել է Շանհայի 17-րդ միջազգային կինոփառատոնի բացումը, որը կտևի մինչր հունիսի 22-ը, գրում է Spletnik.ru-ն:
Կարմիր գորգին հայտնվել են Նիկոլ Քիդմանը, Ջոն Կյուսակը, Հյու Գրանտը, Գոնգ Լին և ուրիշներ: Փառատոնի փակմանը ներկա կլինի նաև Նատալի Փոթմանը:
Քիդմանը Շանհայ է բերել «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմը, որը Կաննում սառն է ընդունվել:
Շանհայի կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե գավաթն» է, որը շնորհվում է լավագույն ֆիլմին: