Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «սթափ պատասխան» է խոստացել երկրի արևելքի անջատողականներին, ովքեր ուրբաթ լույս շաբաթ գիշերը Լուգանսկի շրջանում կործանել են ուկրաինական IL-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը: Այս մասին գրում է BBC-ն:
«Ուկրաինային խաղաղություն է անհրաժեշտ: Սակայն ահաբեկիչները սթափ պատասխան կստանան»,- հայտարարել է նախագահը:
Պորոշենկոն նաև որոշում է ընդունել ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ գումարել, իսկ նախարարների կաբինետին հանձնարարել է օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով` ինքնաթիռը վայրէջք էր կատարում, երբ անջատողականները շարժական զենիթահրթիռային համալիրով գնդակոծել են այն: