Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը եւս մի գեղեցիկ հաղթանակ տարավ, այս անգամ՝ խմբի հետնապահ Անդորրայի հավաքականի նկատմամբ: Ամբողջ խաղի ընթացքում մեր հավաքականի տղաներն ամբողջությամբ վերահսկում էին իրավիճակը` հայ հանդիսատեսին պարգեւելով բազմաթիվ գեղեցիկ գոլեր: Այս խաղից հետո մեր ընտրանին Սլովակիայի եւ Իռլանդիայի հավաքականների հետ B խմբում զբաղեցնում է 2-րդ տեղը` հավաքելով 7 միավոր, իսկ գնդակների տարբերությամբ հավասարը չունի խմբում:
Մեր մյուս մրցակիցներից Ռուսաստանի հավաքականը երեկ կրկին հրաշքով 3 միավոր վաստակեց` այս անգամ Սկոպյեից, որտեղ Մակեդոնիայի հավաքականը չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը եւ զիջեց 0:1 հաշվով: Սլովակիա-Իռլանդիա խաղն ավարտվեց 1:1 հաշվով: