Նոյեմբերի 15-ին, ժամը 15.50-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ ինքը Արցախյան պատերազմի մասնակից է և Դրոյի փողոցում գտնվող կաթի գործարանի դիմացի աղբարկղի մոտ զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է լուսաձայնային 1 գլանակ, 1 ծխագլանակ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 1 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 205 փամփուշտ:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: