Բրազիլիայում սկսվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Բացման արարողությանը անհամբերությամբ սպասել են ոչ միայն ֆուտբոլի, այլև Ջենիֆեր Լոպեսի միլիոնավոր երկրպագուներ: Վերջին շաբաթներին տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որը աստղը մտադիր չէ մասնակցել բացման արարողությանը, գրում է Spletnik.ru-ն:
Սակայն բացման արարողությանը Լոպեսը Փիթբուլի հետ կատարել է We Are One (Ola Ola) հիթը, որը այս տարվա մրցաշարի հիմնն է դարձել: Նրանց է միացել նաև բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լեյտեն: Բացման արարողությունը ավարտվել է նրանց ելույթով: