Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավին նշել է, որ Իսպանիայի ընտրանին պետք է հավատարիմ մնա իր ֆուտբոլային փիլիսոփայությանը.
«Այս տարիների ընթացքում մենք լուրջ հաջողությունների ենք հասել և սխալ կլինի, եթե փոխենք մեր խաղաոճը: Հույսով եմ, որ կպահպանենք չեմպիոնի կոչումը և հավերժ կմնանք պատմության մեջ: Չնայած նրան, որ մեր խումբը շատ բարդ է, մենք կփորձենք հաջողության հասնել:
Հոլանդիայի ազգային ընտրանին ուժեղ հավաքական է՝ հզոր հարձակման գծով: Նրանք լավ են աշխատում գնդակով և ֆիզիկապես շատ ամուր են: Այսօր մենք կփորձենք նրանց մեր խաղը թելադրել և հաջողության հասնել»-, հայտարարել է Չավին: