Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Քայլ առ քայլ դեպի Արցախի իրավական ճանաչում

Ուրուգվայի Արևելան Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահի և նրան ընկերակցող բարձրաստիճան պաշտոնատարներից բաղկացած պատվիրակության՝ Արցախի Հանրապետություն կատարած այցի քաղաքական մեկնաբանությունը կատարելուց առաջ պետք է վերհիշել ոչ շատ հեռու անցյալից շատ կարևոր հանգրվաններ` հատկապես նախ ընդգծելու համար Ուրուգվայ-ԼՂՀ հետևողականությամբ հատկանշվող հարաբերությունների ընթացքը, և այդ առումով էլ որոշակի կանխատեսում կատարել թե ու՞ր կարող են հանգեցնել հաստատուն քայլերով ընթացող միջպետական այցերը, քննարկումներն ու հասկանալիորեն զուսպ նկատվող երկկողմանի հայտարարությունները:

2011թ. սեպտմբեր 9-ին, Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի կողմից նախաձեռնված Հայաստան-Ուրուգվայ հարաբերությունների թեմային հատկացված համաժողովի ընթացքում աննախադեպ հայտարարություն է արել. «Այսօր մենք ուսումնասիրում ենք հարցը` պետականորեն տեսակետ հայտնելու համար, սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմականորեն մաս է կազմում և պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակամիջոցում կցվի Հայաստանին: Սա է արցախյան խնդրի միակ լուծումը»:

Արցախի Հանրապետության նախագահի փոխադարձ քայլը չուշացավ: Երեք ամիս անց արդեն` դեկտեմբերի 1-ին, Մոնտեվիդեոյում նախագահ Սահակյանը հայտարարեց, որ Ուրուգվայի հետ կապերի սերտացումը դրականորեն կարող է ազդել տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացի վրա:

Եվ այժմ Ուրուգվայի ներկայացուցիչների տան պալատի նախագահը հայտարարում է` «Մեզ մոտ ոչ ոք չի հակադրվում այն իրողությանը, որ այսօր տիրում է «այստեղ»: Պարզ է, որ «այստեղը» Արցախն է և «այսօրվա իրողությունը» իրողական անկախությունն է: Ուրուգվացի խորհրդարանականները սակայն, իրողականով չէին բավարարվում:

Խորխե Օրիգոն նաև հայտարարել է, որ Ուրուգվայում ընդունում և հասկանում են, որ այլ ժողովրդներ ևս ունեն ինքնորոշման օրինական ցանկություն: Այստեղ «օրինական» բնութագրումը վերը նշված իրողականից այն կողմ է անցնում՝ և իրավական անկախություն է նախանշում։ «Օրինական ցանկությունը» փաստորեն միջազգային օրենքի համապատասխան ժողովրդային հանրաքվեին է ակնարկում՝ իբրև անհրաժեշտ նախաքայլ հանրապետության իրավական ճանաչման:

Տակավին, Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռուսեն Մարտինես Վելմոն, չի բացառել, որ իր երկիրը առաջինը լինի` Արցախի Հանրապետությունը ճանաչողը: Այս, որպես տեսություն պարզաբանել էր ուրուգվացի պետական գործիչը, հավելելով, որ ճանաչումը քաղաքական գործընթաց է և պետք է քայլ առ քայլ ընթանա:

Փաստորեն, այս քաղաքական գործընթացը քայլ առ քայլ է ընթանում: Արտգործնաախարարի կատարած հայտարարությունը, ապա նախագահ Սահակյանի այցելությունը Մոնտեվիդեո և այնտեղից Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության հիշեցումը` ամբողջ տարածաշրջանում առաջադրելի խաղաղության համար, Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի աշխույժ բանակցությունները, տեղի Հայ Դատի գրասենյակի կատարած կարևոր կամրջումներն ու համադրումները, իսկ այժմ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ներկայացուցիչների տան պալատի նախագահի շրջադարձային նշանակություն ունեցող այցն Արցախի Հանրապետություն և այնտեղից հնչած նախաճանաչման հայտարարությունները:

Այո՛, քայլ առ քայլ իրականացվող գործընթացի մասին է խոսքը, որին ներգրավված են Արցախի Հանրապետությունը, Հայ Դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբը, Ուրուգվայի թե՛ գործադիր և թե՛ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները և փաստորեն Հայաստանի Հանրապետությունը: Այս բոլորը հուշում են, որ իրավամբ ընթանում ենք դեպի Արցախի Հանրապետության իրավական ճանաչման առաջին հանգրվանը: Քայլ առ քայլ:

Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում