Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջերրի Բրաունը, ով զբաղեցնում էր նահանգի դատախազի պաշտոնը: Նա այս պաշտոնում կփոխարինի Առնոլդ Շվարցենեգերին: Բրաունը 1975-1983 թթ. եղել է Կալիֆոռնիայի նահանգապետ: Ընտրություններին նա հաղթել է հանրապետական Մեգ Ուիթմենին: