«Ֆորմուլա-1»-ի գործող չեմպիոն, Սեբաստիան Ֆետելը քննադատել է «Ռեդ Բուլ»-ի բոլիդը, որով հանդես է գալիս ընթացիկ մրցաշրջանում:
Ֆետելը քննադատության է արժանացրել նաև ինժեներներին, որոնք այդպես էլ չեն կարողացել մրցունակ մեքենա ստեղծել:
«Մեր բոլիդն ունակ չէ մեծ արագություն զարգացնել, հատկապես վազքուղու ուղիղ հատվածներում: Սա վարունգ է, ոչ թե բոլիդ: Ինձ դուր չի գալիս նաև ինժեներների կայացրած որոշումները, որոնք անօգուտ են»,- Ֆետելի խոսքերը մեջբերում է Bild-ը: