Նոյեմբերի 16-ին, ժամը 09.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 4/3 հասցեում` չգործող մարզադպրոցում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.48-ին, մարվել` 10.03-ին: Շինության ներսում այրվել է 25 քմ մանրահատակ: