Tuesday, 16 04 2024
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով

Լյովա Եղիազարյան` «Կոնգրեսը թագուհուց զինվոր է դարձել ԲՀԿ-ի ձեռքին». մամուլ

Թեև նախագահական ընտրություններին ընդամենը 3 ամիս է մնացել, սակայն դեռևս տեսադաշտում չեն ուրվագծվում նախագահի պաշտոնի համար մրցակցող հիմնական թեկնածուները: Մի քանի հոգի` էպոսագետ, ազատամարտիկ-պատմաբան, Րաֆֆի Հովհաննիսյանը (եթե մինչև առաջադրման ժամկետը չփոշմանի), Տիգրան Կարապետիչը և, բնականաբար, Սերժ Սարգսյանը: «Հանրապետություն» կուսակցությունը ևս դեռ չի որոշել` կառաջադրի՞ Արամ Սարգսյանի թեկնածությունը, թե՞ ոչ: Կուսակցությունը դեռ շարունակում է մարզային հանդիպումներ անցկացնել` հանրագումարի բերելով իր ռեսուրսները և առաջադրման պահանջարկը: «Հիսուն-հիսուն է, դեկտեմբերին կայանալիք համագումարում նոր միայն վերջնական որոշում կկայացվի»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը` ավելացնելով, որ այս օրերին ճշգրտվում, կազմվում է համագումարի պատվիրակների, հրավիրյալների ցանկը:

«Համագումարին, համենայնդեպս, չենք հրավիրի Հանրապետականին, «Բարգավաճին», դաշնակներին: Սա` միարժեքորեն»,- ասաց Եղիազարյանը: Իսկ Կոնգրեսի՞ց: «Կոնգրեսից կուսակցություններ կան, որոնց հետ ճանապարհ ենք անցել, նրանց անպայման կհրավիրենք, բայց 7 պատգամավորներից, հավանական է, ոչ մեկին չհրավիրենք»,- ավելացրեց նա: Ամեն դեպքում իրենք վճռական են տրամադրված Արամ Սարգսյանի առաջադրվելու հարցում: Այնքան վճռական, որ դրան անգամ չի խոչընդոտի Տեր-Պետրոսյանի առաջադրումը: «Ամբողջ քաղաքական դաշտն այնքան է լղոզվել, որ բոլորը սպասում են, թե «Բարգավաճը» ինչ կորոշի, այդ թվում և Կոնգրեսը: Բայց մենք չենք սպասում «Բարգավաճի» խոսելուն: Ավելին, եթե 2 ամիս առաջ մտածում էինք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելու պարագայում Արամ Սարգսյանը չի առաջադրվի, ապա այսօր ես հակված եմ մտածելու, որ Տեր-Պետրոսյանի դնելու դեպքում մենք պետք է թեկնածու դնենք, որ ժողովուրդը տեսնի, թե որն է իրական ընդդիմությունը, այլընտրանք տեսնի նաև ընդդիմության մեջ»,-ասաց Լյովա Եղիազարյանը:

Թերթի դիտարկմանը, թե այդ ժամանակ էլ իրենց կմեղադրեն ընդդիմադիր դաշտը պառակտելու մեջ, նկատեց, որ «այնտեղ, որտեղ «Բարգավաճն» է, այդ դաշտը չի կարող ընդդիմադիր կոչվել»:

«Ի՞նչ է կատարվում հիմա, երկու իշխանական քաղաքական ուժեր դուրս են եկել հրապարակ: Հանրապետականը, պարզ է, ուզում է վերարտադրվել, իսկ մյուս իշխանական ուժը` ԲՀԿ-ն, համախմբել է որոշ ուժերի և խաղացնում է այդ ուժերին: Չնայած որ ինքը միայնակ խաղացող չի, բայց խաղացնում է այդ ուժերին»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով 100 տոկոսանոց համամասնական կամ խորհրդարանական կառավարման համակարգին, Եղիազարյանը դրանք անլուրջ խոսակցություններ է համարում, աբսուրդ. «Ես ինքս համաձայն եմ կառավարման նախագահական համակարգին, քանի որ ոչ Ծառուկյան Գագոն, ոչ էլ մյուսները Ջեֆերսոն չեն, ոչ էլ Դը Գոլ: Ամերիկան աշխարհի ամենադեմոկրատական երկիրն է, որը կառավարվում է նախագահական համակարգի կողմից: Դը Գոլն էլ եկավ 58 թվականին և հանրաքվեի միջոցով երկիրը դարձրեց նախագահական: Հիմա մերոնք զուգահեռներ են անցկացնում Անգլիայի հետ, բայց մոռանում են, որ այնտեղ մարդիկ սիրում են իրենց թագուհուն»: Նրա կարծիքով, ՀԱԿ- ն էլ է կողմնակից նախագահական կառավարման համակարգին, բայց քանի որ այդ գաղափարը հրապարակ է բերել ԲՀԿ-ն, դրա համար իրենք չեն ընդդիմանում, քանի որ «ՀԱԿ-ը դարձել է ԲՀԿ-ի սպասարկուն»:

«Կոնգրեսը հիմա թագուհուց զինվոր է դարձել ԲՀԿ-ի ձեռքին: Կոնգրեսը հիմա երազախաբությամբ է տառապում, իսկ երազախաբությունից երեխա չի ծնվում»: Եղիազարյանը համոզված է, որ այս «խաղերից հետո», մեկ է` վերջում ԲՀԿ-ն կհայտարարի, որ պաշտպանելու է Սերժ Սարգսյանին, որովհետև չի կարող չպաշտպանել նրան: Ո´չ միասնական, թեկնածու կլինի, ո´չ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի: «Քաղաքական դաշտը Կոնգրեսի մկրտությամբ լղոզվեց, հետևաբար չի բացառվում, որ ընտրություններից առաջ կլինեն ուժեր, որոնց մեջ կկողմնորոշվի ժողովուրդը: Ժողովուրդն ինչ-որ նոր ուժի է սպասում, և չի բացառվում, որ այդ նոր ուժը լինենք հենց մենք: Չի բացառվում»,- ասաց Եղիազարյանը:

ՀԳ – Երեկ Արամ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ: Զրուցել են տարբեր հարցերի շուրջ, այդ թվում` Արամ Սարգսյանի առաջադրման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում