ՁԻԱՀ-ով հիվանդ երեխայի ցերեկային խնամքի հարցը դեռ չի լուծվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանի մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը.
«Երեխայի դեպքը շատ յուրահատուկ է: Մենք հիմա փնտրում ենք մի հասարակական կառույց, որը կցանկանա օգնել երեխային:
Բարեբախտաբար, կան բարի մարդիկ, ովքեր ուզում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Այդպիսով երեխայի համար հնարավոր կլինի գնել անհրաժեշտ իրեր:
Ուղղակի ոչ բոլոր կառույցները կստանձնեն նրան օգնելու պարտավորությունը, այդ պատճառով էլ այսքան ձգձգվում է»: