Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի ունեցավ «Տիգրան Մեծ» գնդի հրամանատար, ՊԵԿ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանի հոգեհանգիստը:
Ազատամարտիկին հրաժեշտ տալու էին եկել մտերիմներ, հարազատներ, նրա մարտական ընկերները, քաղաքական գործիչներ:
Այվազյանին հրաժեշտ տվեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ և քաղաքական գործիչներ թե՛ ընդդիմությունից և թե՛ իշխանությունից: