Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանը թույլ չի տա իրեն «փիղ» դարձնել տարածաշրջանային կոնֆլիկտներում

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Տրիալոգ» միջազգային ակումբի նախագահ, Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխնախագահ, «Անվտանգության ինդեքս» միջազգային պարբերականի ռուսաստանյան հրատարակության խմբագիր, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավարի խորհրդական Դմիտրի Պոլիկանովը:


– Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն միշտ էլ իրենց շահերն ու հետաքրքրություններն են ունեցել Հարավային Կովկասում: Ներկա պահին, կարծես թե, ՆԱՏՕ-ի դերը գնալով բարձրանում է մեր տարածաշրջանում: Պարոն Պոլիկանով, ինչպե՞ս եք գնահատում ՆԱՏՕ-ի դերը Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հարցում, և այս պարագայում ինչպիսի՞ն է Ռուսաստանի դերը մեր տարածաշրջանում:


– ՆԱՏՕ-ի խաղաղապահ դերն այդքան էլ հավատ չի ներշնչում: Այսօր Կովկասում այդքան էլ ընդունելի չեն դասական խաղաղապահները, իսկ ՆԱՏՕ-ի առաքելությունը խաղաղություն ստիպելու հարցում ևս անիրական է, քանզի չկա քաղաքական կամք, ինչպես նաև ռեսուրսներ, քանզի հիմնական ռեսուրսները այժմ զբաղված են Աֆղանստանում: Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերից շահում են Կովկասի երկրները: Բայց դա չի նշանակում, որ հենց վաղը ողջ Հարավային Կովկասը պետք է դիմում ներկայացնի Դաշինքի անդամ դառնալու համար: Համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև համագործակցությունը Ռուսաստանի հետ փոխհարստացնող պրոցես է: Ռուսաստանն էլ այսօր աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդես գալ որպես զգուշավոր միջնորդ: Մենք չենք ստիպում կողմերին գնալ փոխզիջումների, այլ հրավիրում ենք նրանց մեր բնակարան կլոր սեղանի շուրջ, որպեսզի նրանք կարողանան նստել և ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերել: Վրաստանի հետ ավելի դժվար է՝ մենք հիմնվել ենք ներկայիս ռեժիմի հետ բանակցելու անհնարինության վրա: Դա օբյեկտիվ պատճառ է, և ոչինչ չենք կարող անել, պետք է սպասենք մինչև Սաակաշվիլիին կփոխարինի մեկ ուրիշը: Ընդհանուր առմամբ Ռուսաստանի վարած քաղաքականությունը Հարավային Կովկասում շատ հասկանալի է՝ մեզ անհրաժեշտ է կայունություն և կանխատեսելիություն, ինչպես նաև նորմալ տնտեսական հարաբերություններ բոլորի հետ, և ռուսական բիզնեսի բարեկեցությունն ապահովող ռեժիմ: Ռուսաստանը բաց է համագործակցության առաջարկների համար, բայց թույլ չի տալիս իրեն ներքաշել լոկալ խաղերի մեջ և իրեն խաղաքար, ավելի շուտ «փիղ» դարձնել տարածաշրջանի երկրների միջև առկա կոնֆլիկտներում:


– Կա կարծիք, որ Ռուսաստանը չի կարող ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, և Հարավային Կովկասի անվտանգության ապահովման մասին խոսելն ավելորդ է: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կարծիքը:


– Ռուսաստանը սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովում է այնքանով, որքանով դա թույլ են տալիս առկա պետական ինստիտուտները: Բարեփոխումները ներքին գործերի օրգաններում, քրեական օրենսգրքում, քրեակատարողական հիմնարկներում մեծ աշխատանք է և մեկ օրում ավարտել հնարավոր չէ: Ավելին` իր քաղաքացիներին 100 տոկոսով անվտանգություն չի կարող ապահովել և ոչ մի երկիր: Բացի դրանից, ես չեմ կարծում, որ Ռուսաստանը պարտավոր է ապահովել Հարավային Կովկասի երկրների անվտանգությունը: Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Վրաստանը ինքնուրույն պետություններ են, և նրանք կարող են ինքնուրույն լուծել և գլուխ հանել անվտանգությանն առնչվող խնդիրներից: Ռուսաստանն այստեղ պարզապես գործընկեր է և ոչ «ոստիկան»:


– Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո հայաստանյան իշխանությունները հայտարարեցին, որ Հայաստանի քաղաքացիներին մատակարարվող գազը չի թանկանալու, չնայած այն հանգամանքին, որ վերջին ամիսներին ռուսական կողմն անընդհատ խոսում էր սպասվելիք թանկացումների մասին: Ձեր գնահատմամբ, ինչի՞ դիմաց չթանկացավ Հայաստանին տրամադրվող գազը:


– Ես «գազային դիվանագիտության» կողմնակից չեմ: Բայց քանի որ Ռուսաստանի ազդեցության ռեսուրսները այդքան էլ շատ չեն, ապա անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար օգտագործել գազի գինը: Ադրբեջանից սկսել ենք ավելի շատ գազ գնել և Հայաստանին կվաճառենք նախկին գներով՝ նորմալ պրակտիկա է: Ես չեմ ցանկանում փնտրել, թե ինչ է փոխարենը տվել Հայաստանը, և ամեն ինչ կապել Գյումրիում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման հետ: Հասկանալի է, որ գազի գնի թանկացումը բացասաբար կազդեր Հայաստանի տնտեսության վրա, ինչպես նաև ընդդիմությանը ևս մեկ խաղաքարտ կտար: Մոսկվան այսօր ձգտում է կայունացնել ԱՊՀ երկրների ռեժիմները և մտադիր չէ հավելյալ փաստարկներ տալ նրանց, ովքեր մտադրված են «տատանել նավը»:


– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը և ինչպիսի՞ն է այդ ամենում Ռուսաստանի դերը, քանզի Հայաստանում կարծում են, որ առանց Ռուսաստանի միջամտության մեզանում ոչինչ չի կատարվում:


– Հայաստանի ապագան և Հայաստանի իշխանությունը պետք է ձևավորի Հայաստանի ժողովուրդը, և Ռուսաստանն այդ պրոցեսներին չի միջամտում:


– Շատ փորձագետներ, չնայած ամերիկացի մի շարք պաշտոնյաների պնդումներին, մեղադրում են Օբամայի վարչակազմին տարածաշրջանը լիովին Ռուսաստանի քմահաճույքին թողնելու համար: Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքը: Ակնհայտ է նաև այն, որ Ռուսաստանն այսօր Հայաստանում մեծ դեր ունի, սակայն որևէ քայլ չի կատարում այն տանելու ժողովրդավարության ճանապարհով: Ձեր գնահատմամբ, ո՞րն է պատճառը, արդյո՞ք Ռուսաստանին ձեռնտու չէ ի դեմս Հայաստանի ունենալ ժողովրդավարական պետություն-գործընկեր:


– Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքաղաքական գործընթացներին, մասնավորապես Հայաստանի: Հայաստանի ժողովրդավարությունը հայ ժողովրդի, իշխանության և ընդդիմության ներքին գործն է: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ հետ համագործակցությանը, ապա ես կարծում եմ, որ այսօր մենք ունենք յուրահատուկ իրավիճակ, երբ ՌԴ-ն և ԱՄՆ-ն իրականում փոխգործակցում են: Միմյանց չեն հրմշտում, մեկը մյուսի ոտքին չի կանգնում, չեն աշխատում տարածաշրջանից դուրս մղել միմյանց, այլ պարզապես շատ հանգիստ և երկխոսության միջոցով արձագանքում են առկա իրավիճակին և աշխատում են գտնել միասնական փոխշահավետ որոշումներ:


– Պարոն Պոլիկանով, ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացը, մանավանդ ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովից և Սոչիում կայացած վերջին եռակողմ հանդիպումից հետո:


– Գործընթացը շատ դանդաղ ընթանում է, միջնորդները այն չեն արագացնում, իսկ երկու երկրների քաղաքական էլիտային չի բավականացնում քաղաքական կամքը, որպեսզի սկսեն ձևավորել դրական հասարակական կարծիք: Առայժմ առաջնորդվում են հասարակությանը գոհացնելու սկզբունքով, իսկ որոշ ուժեր էլ աշխատում են միավորներ հավաքել բացասական մթնոլորտից և հակահայկական կամ հակաադրբեջանական տրամադրվածություններից: Հակամարտության կարգավորումը միշտ էլ եղել է էլիտաների որոշելիք հարցը: Եթե նրանք հասկանում են, որ համագործակցելն ավելի օգտակար է, քան պատերազմելը, ապա միջոցներ միշտ էլ կգտնվեն: Այդ իմաստով, իմ կարծիքով, միջնորդները պետք է ավելի ստեղծագործորեն մոտենան տնտեսական խթաններ գտնելու գործընթացին: Պետք է մտածել, թե ինչպես ստեղծել ներքին շրջանակներ, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ տնտեսական գործոնը գերազանցի քաղաքական լարվածության գործոնին: Պետք է շատ լուրջ բիզնես-լոբբի ձևավորել, ստեղծել երկկողմ օգուտներ բերող ծրագրեր կամ էլ հաշտությունը նախապայման դարձնել բազմակողմանի ծրագրերին մասնակցելու հնարավորության համար: Այլ կերպ չի ստացվում:


– ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը և նրա տեղակալ Ֆիլիպ Գորդընը վերջերս այցելեցին Հայաստան և Ադրբեջան: Դրանից առաջ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալը` Կարասինը, և Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչը այցելեցին Երևան: Ի՞նչ կապ եք տեսնում ԼՂ կարգավորման գործընթացի և այս այցերի միջև: Ըստ Ձեզ` այս այցերը կարո՞ղ են նշանակել, որ փորձ է արվում գործընթացին թափ հաղորդել: Եվ ինչպե՞ս եք գնահատում այն կարծիքները, թե ԱՄՆ-ն ցանկանում է հակամարտության կարգավորումը վերցնել իր ձեռքը:


– ԱՄՆ-ը չափազանց հեռու է Ղարաբաղից և այսօր շատ այլ գլոբալ խնդիրներ ունի: Այնպես որ, Վաշինգտոնն այսօր ժամանակ չունի այս գործընթացն իր ձեռքը վերցնելու համար: Բայց մյուս կողմից, իմ կարծիքով, բոլոր միջնորդների մոտ արդեն իսկ որոշակի հոգնածություն է նկատվում և բնական ցանկություն ասելու՝ «դե վերջապես ե՞րբ»: Քանի որ երկար, անվերջանալի խորհրդատվությունները, բանակցությունները, դիվանագիտական ընդունելությունները առաջին տարին չէ, որ ընթանում են, իսկ առաջընթացն առայժմ չափազանց համեստ է: Մյուս կողմից էլ` քանի որ միջնորդները բացի մադրիդյան սկզբունքներից, այլ որոշակի լուծումներ չեն առաջարկում, ապա առաջընթացը արագացնելը հենց այնպես, ձեռքի հետ չի ստացվի: Այստեղից էլ, ահա, առաջացել է նման դանդաղ ընթացող կարգավորման գործընթաց` մեկ սրա, մեկ նրա անընդհատ այցելություններով: Եվ Մինսկի խումբը վաղը նորից կգա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում